ԵՄ-ն Արևելյան հարևանությունում ունի ավելի քան 500 ընթացիկ ծրագիր` աշխատելով ինչպես ազգային մակարդակում (երկկողմ ծրագրեր), այնպես էլ՝ մի քանի երկրների (տարածաշրջանային ծրագրեր): Այդ ծրագրերն իրականացվում են գործընկերների լայն շրջանակի ներգրավմամբ, ներառյալ քաղաքացիական հասարակությունը, միջազգային կազմակերպությունները և ֆինանսական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, տեղական իշխանությունները և զարգացման այլ գործընկերներ: Կայքը հնարավորություն է տալիս իրական ժամանակում համապարփակ պատկերացում կազմել արևելյան գործընկեր երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող, ինչպես նաև ավարտված ծրագրերի վերաբերյալ:





ԵՄ-ն համագործակցում է Արևելյան գործընկերության երկրների երիտասարդների հետ՝ տարածաշրջանում ԵՄ համագործակցության մասին իրազեկվածության բարձրացման, երիտասարդական քաղաքականության մշակմանը օգնելու և հանուն ավելի լավ ապագայի համատեղ աշխատանքի համար: «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը այդ նպատակով ստեղծված կենսունակ եվրոպական ցանց է, որը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ապրող երիտասարդներին կապում է ԵՄ անդամ պետությունների և Միացյալ Թագավորության երիտասարդների հետ:
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,