ՍԱԼՏՈ. Հայտերի ընդունում ս.թ. հոկտեմբերին Վրաստանում կայանալիք միջազգային գործընկերության հաստատման միջոցառմանը մասնակցելու համար
19 Հունիսի, 2026

ՍԱԼՏՈ. Հայտերի ընդունում ս.թ. հոկտեմբերին Վրաստանում կայանալիք միջազգային գործընկերության հաստատման միջոցառմանը մասնակցելու համար


«Էրազմուս+ Երիտասարդները գործելիս» ծրագրի Իսլանդիայի ազգային գործակալությունը եւ ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնը (SALTO EECA) հոկտեմբերի 7-ից 11-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպում են միջազգային գործընկերության հաստատման միջոցառում։

«Վերելքից անդին. տեղական երիտասարդական աշխատանքից մինչեւ միջսահմանային կապեր» (Beyond take‑off: from local youth work to cross‑border connections) խորագիրը կրող միջոցառումը կմիավորի երիտասարդական աշխատողներին, երիտասարդական կազմակերպություններին եւ տեղական երիտասարդական աշխատանքի գործիչներին Իսլանդիայից եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի (EECA) տարածաշրջանից, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։

Միջոցառումը կենտրոնանում է տեղական երիտասարդական աշխատանքի իրողությունների վրա հիմնված միջսահմանային համագործակցության ամրապնդման վրա՝ հատուկ շեշտը դնելով ներառման՝ որպես երիտասարդական աշխատանքի գործնական եւ կենսական չափանիշի վրա: Մասնակիցները կփոխանակվեն իրենց փորձով, կծանոթանան միմյանց համատեքստերին եւ կկառուցեն վստահության վրա հիմնված գործընկերություններ, որոնք կարող են հանգեցնել «Էրազմուս+»-ի շրջանակում երիտասարդական համագործակցության ապագա նախագծերի:

Ծրագիրը ֆինանսավորվում է «Էրազմուս+ Երիտասարդները գործելիս» ծրագրի Իսլանդիայի ազգային գործակալության եւ SALTO EECA-ի կողմից։ Մասնակցությունն անվճար է։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 28-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

28 Հունիսի, 2026

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,