Ծանոթագրություն


Այս կայքը ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ արևելյան հարևաններ» (EU NEIGHBOURS east) տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի կողմից և նպատակ ունի հանրության համար ավելի հասանելի դարձնել Եվրոպական միության և նրա արևելյան գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև համագործակցության վերաբերյալ առկա տեղեկատվությունը:

Մեր նպատակն է ապահովել, որպեսզի այդ տեղեկատվությունը տրվի ժամանակին և ճշգրիտ: Մենք տեղեկատվություն ենք հավաքում հիմնականում բաց աղբյուրներից՝ այն ստանալով ԵՄ պաշտոնական խողովակներից, ինչպես նաև մեր մշտադիտարկման ներքո գտնվող ծրագրերի կայքերի թարմացումներից: ԵՄ կողմից ֆինանսավորվող ընթացիկ և ավարտված ծրագրերի մասին տեղեկատվությունը ցուցադրվում է անմիջապես EUDIGITOOL տվյալների բազայից, որտեղ դրանց մասին տեղեկատվությունը մուտքագրվում է հենց այդ ծրագրերն իրականացնողների կողմից: Սխալներ հայտնաբերելու և դրանց վրա մեր ուշադրությունը հրավիրելու դեպքում մենք կփորձենք շտկել դրանք: Այնուամենայնիվ, EU NEIGHBOURS east-ը որևէ պատասխանատվություն չի կրում այս կայքում առկա տեղեկատվության առնչությամբ:

Տեղեկատվությունը կրում է բացառապես ընդհանուր բնույթ և չի վերաբերվում որևէ առանձին անհատի կամ կազմակերպության հատուկ հանգամանքներին: Տեղեկատվությունն անպայման լիարժեք կամ ամբողջական չէ և արտաքին հղումներով երբեմն կապված է երրորդ կայքերի հետ, որոնց վրա EU NEIGHBOURS east-ը վերահսկողություն չունի և պատասխանատվություն չի կրում այդ կայքերում առկա մասնագիտական կամ իրավաբանական խորհրդատվության համար: Եթե Ձեզ անհրաժեշտ է կոնկրետ խորհրդատվություն, հարկ է դիմել համապատասխան որակավորում ունեցող մասնագետի:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հնարավոր չէ երաշխավորվել, որ այս կայքում առցանց հասանելի փաստաթուղթը ճշգրտորեն վերարտադրում է պաշտոնապես ընդունված տեքստի բովանդակությունը: Միայն Եվրոպական միության Պաշտոնական տեղեկագրում (հասանելի է տպագիր և 2013 թ. հուլիսի 1-ից՝ էլեկտրոնային ձևաչափով՝ EUR-Lex կայքում) հրապարակված փաստաթղթերն են, որ համարվում են վավերական և ունեն իրավաբանական ուժ:

Մեր նպատակն է նվազագույնի հասցնել տեխնիկական սխալների պատճառով առաջացող խափանումները: Այնուամենայնիվ, մեր կայքում առկա որոշ տվյալներ կամ տեղեկություններ կարող են ստեղծվել կամ տեղադրվել ֆայլերով կամ ձևաչափերով, որոնք չեն բացառում խափանումների հավանականությունը: EU NEIGHBOURS east-ը այս կայքի կամ վերջինիս կապված այլ արտաքին կայքերի օգտագործման արդյունքում ծագած նմանատիպ խնդիրների համար որևէ պատասխանատվություն չի կրում:


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,