Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մրցույթն ընդունում է հայտեր հայկական փոքր եւ միջին ձեռնարկություններից (ՓՄՁ), որոնք ձգտում են փոխակերպել իրենց բիզնեսը՝ կայուն զարգացման հունով:
«ՓՄՁ դրամաշնորհներ շրջանաձեւության համար» մրցույթը կազմակերպվում է CirculUP! ծրագրի շրջանակներում եւ նախատեսված է ՓՄՁ-ներին հնարավորություն ընձեռելու որդեգրել շրջանաձեւ տնտեսության սկզբունքները եւ փոխակերպել իրենց բիզնեսը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համակարգվում է Իմփաքթ Հաբ Երեւանի, Իմփաքթ Հաբ ցանցի ու «Շրջակա միջավայր եւ առողջություն» հասարակական կազմակերպության կողմից։
Հաջողակ թեկնածուները կստանան մինչեւ 50,000 եվրո դրամաշնորհային ֆինանսավորում, մասնագիտական ուղղորդում, ոլորտի առաջատար մասնագետների կողմից խորհրդատվություն, ինչպես նաեւ կապ կհաստատեն նորարարների համայնքի հետ։
Մրցույթը բաց է առնվազն 3 տարի եւ ավելի գործող, իրավաբանորեն գրանցված (ՍՊԸ, ԲԲԸ, ԱՁ), նախորդ տարում առնվազն 10,000,000 ՀՀ դրամի եկամուտ ունեցած եւ հասարակությունում դրական ազդեցություն ունենալ ձգտող փոքր ու միջին ձեռնարկությունների համար։
Դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 2-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,