ՕԳՆԻՐ ՕԶԶԻԻՆ ԽՆԱՅԵԼ ԷՆԵՐԳԻԱ

Ծանոթացիր Օզզիի հետ: Այս փափլիկ համստերը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին և գիտի, թե ինչպես օգնել երեխաներին էներգիա խնայել: Օզզին պատրաստել է խորհուրդների ցանկ, որոնք աճող սերնդին կօգնեն խնայել էներգիա և պահպանել շրջակա միջավայրը: Ներբեռնիր Օզզիի խորհուրդներով անիմացիոն հոլովակը, կիսվիր դրանով այլոց հետ և երեխաներին ներգրավիր էներգիա խնայելու գործընթացում:


ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ատամներդ լվանալիս փակ պահիր ջրի ծորակը

Խնայիր ջուրը՝ փակելով ծորակը, երբ դրանից չես օգտվում:

Տնից բացակայելիս անջատիր լույսերն ու էլեկտրական սարքերը

Անջատիր հեռուստացույցը, համակարգիչն ու տեսախաղերը:

Տեղաշարժվիր հեծանիվով կամ ոտքով

Ծնողներիդ մի խնդրիր, որպեսզի քեզ մեքենայով հասցնեն դպրոց կամ ընկերոջդ տուն:

Օգտագործիր LED լամպեր

Դրանք սպառում են 90%-ով քիչ էլեկտրաէներգիա և 25 անգամ երկար են ծառայում:

Հազվադեպ լվացք արա

Իսկ անելիս էլ ջրի ջերմաստիճանը պահիր 30-40°C-ի միջակայքում:

ԿՈՄԻՔՍ

Օզզին ‘«Էլեկտրալամպ» նոր կոմիքսի գլխավոր հերոսներից է: Այս նոր կոմիքսը թողարկվել է #EU4Energy ծրագրի կողմից և օգնում է էներգախնայողություն սովորեցնել երեխաներին: Գրքում երկայացված են էներգիայի արդյունավետ օգտագործման պարզ քայլեր, որոնք կօգնեն երեխաներին զարգացնել էներգախնայող սովորություններ: Ներբեռնիր ու տպիր կոմիքսը, որպեսզի երեխաները հետևեն Օզզիի և նրա ընկերների արկածներին ու նրանց օրինակին: 



Օզզին և «Էլեկտրալամպ» կոմիքսը ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU NEIGHBOURS east» և «EU4Energy փուլ II. մաքուր էներգիայի անցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրերի կողմից կազմակերպված իրազեկության բարձրացման արշավի մաս են կազմում: Այցելիր արշավի էջ, որտեղ զետեղված է օգտակար տեղեկատվություն ինչպես անգլերենով, այնպես էլ՝ Արևելյան գործընկերության երկրների բոլոր լեզուներով (հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն, ուկրաիներեն):


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,