#ShapeYourFuture
Բարի գալուստ Եվրոպական միության՝ ձեր ներուժը բացահայտելու հնարավորություն ընձեռող առաքելություն:
Վերջին հնարավորությունները
Փնտրո՞ւմ եք կրթության, պրակտիկայի, վերապատրաստման կամ ճամփորդության հնարավորություն: ԵՄ-ն ձեզ առաջարկներ ունի՝ ամեն շաբաթ հրապարակվող նոր ու բազմազան հնարավորություններով: Ծանոթացեք վերջին հնարավորություններին եւ դիմեք հենց հիմա:
Ուսման ոգեշնչում
ԵՄ-ն եզակի հնարավորություններ է առաջարկում Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդներին՝ անկախ այն հանգամանքից՝ սովորում եք արդյոք դպրոցում թե համալսարանում, երիտասարդական աշխատող եք, կամավոր կամ քաղաքացիական հասարակության ակտիվիստ, վերապատրաստվում եք թե աշխատանք եք փնտրում:
Բացահայտեք բոլոր առկա հնարավորությունները եւ բաց մի թողեք դրանք: Բաժանորդագրվեք այստեղ՝ այդ հնարավորությունների մասին անձամբ տեղեկանալու համար:
«Էրազմուս+»-ը կրթության, վերապատրաստման եւ երիտասարդության աջակցության ԵՄ առաջատար ծրագիրն է: Այն հազարավոր երիտասարդների թույլ է տվել սովորել եվրոպական մեկ այլ երկրում կամ մասնակցել երիտասարդական փոխանակումների: Մասնակիցները խոսում են իրենց ինքնավստահության, անձնական զարգացման եւ աշխարհայացքի վրա դրական «էրազմուսյան ազդեցության» մասին: Իմացեք, թե ինչպես կարող եք մասնակցել ծրագրին Հայաստանում։
Կան ԵՄ բազմաթիվ այլ ծրագրեր եւ նախաձեռնություններ, որոնք ուղղված են կարիերայի հեռանկարային զարգացմանը եւ ուսման ու ճամփորդության մի շարք հնարավորություններ են ընձեռում երիտասարդներին Հայաստանում:
Շատերի համար երիտասարդությունը հնարավորությունների եւ փոփոխությունների ժամանակ է: Բայց ոմանց համար դա անհանգստության, միայնության եւ զայրույթի շրջան է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ եւ ձեր սիրելիներին պահպանել լավ ինքնազգացողություն։
Կարիերայի ոգեշնչում
ԵՄ հնարավորությունները կարող են օգնել ձեզ զարգացնել մասնագիտական հմտություններ, տիրապետել թվային տեխնոլոգիաներին կամ սովորել, թե ինչպես գրել բիզնես պլան: Դուք կարող եք հիմնել ստարտափ, ստանալ նախագիծ ստեղծելու եւ զարգացնելու միջոցներ, գտնել աշխատանք եւ դառնալ ուրիշների մենթոր: Անցնելով կամավորական ծառայություն եւ մասնակցելով երիտասարդական փոխանակմանը` ձեռք կբերեք անգնահատելի հմտություններ: Դրանք կօգնեն ընդլայնել ձեր մտահորիզոնը եւ նոր թափ հաղորդել կարիերային:
Իմացեք ավելին, թե ինչ հասանելի հնարավորություններ կան երիտասարդների համար Հայաստանում:
Երիտասարդներին ԵՄ աջակցությունը լոկ երիտասարդական ծրագրերը չեն:
Կեղծ լուրերի եւ տեղեկատվական պատերազմների դարաշրջանում ԵՄ-ի EUvsDisinfo ծրագիրը վեր է հանում ապատեղեկատվության ու քարոզչության դեպքերը եւ օգնում զարգացնել քննադատական մտածողությունն ու թվային այլ օգտակար հմտություններ:
ԵՄ-ն աջակցում է ձեռներեցներին, օգնում նրանց ձեռք բերել նոր հմտություններ, նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը եւ մասնագիտական վերապատրաստմանն ու փոխանակմանը: Դա արվում է բիզնես, գիտական, մշակութային եւ մասնագիտական լայնածավալ ծրագրերի ու փոխանակումների եւ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների միջոցով, որոնց վրա հիմնված է Արեւելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը:
Իմացեք, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում Հայաստանին։
Նեթվորքինգի ոգեշնչում
Ֆորմալ ուսումնառությունն ու կարիերայի զարգացումը գործի միայն կեսն են: ԵՄ երիտասարդական ծրագրերի նախկին մասնակիցները պատմում են, թե ինչպես է իրենց հաջողվել կապեր հաստատել եւ գտնել նոր ընկերներ, որոնց հետ երկար տարիներ շփվում են։ Կրթության եւ նեթվորքինգի հանրագումարը հաջող կարիերայի գրավականն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքներին Facebook-ում, Instagram-ում, LinkedIn-ում եւ X-ում:
Երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցը համախոհների հետ նեթվորքինգի հիանալի միջոց է: Դուք կարող եք զարգացնել նոր հմտություններ եւ ընկերանալ երիտասարդների հետ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ԵՄ-ից եւ Մեծ Բրիտանիայից:
Բաժանորդագրվեք մեր նորություններին եւ սոցիալական ցանցերի էջերին: Ստացեք ծանուցումներ ԵՄ-ի վերջին հնարավորությունների մասին եւ շփվեք մեր Երիտասարդ եվրոպական դեսպանների հետ:
Աստղային քվեսթ
Տասներկու արկածասերներ Ադրբեջանից, Հայաստանից, Մոլդովայից, Վրաստանից եւ Ուկրաինայից անսովոր առաքելությամբ միասին մեկնում են Եվրոպական միություն: Երկու քաղաք՝ Ռիգա եւ Պրահա։ Տասներկու դժվար որոնումներ: Հետեւեք նրանց արկածներին ԵՄ-ում: Ձեզ սպասում են անսպասելի բացահայտումներ եւ հետաքրքիր պատմություններ:
#StarQuest
Մեր արկածասերներն իրենց առաքելության շրջանակում գնում են 12 աստղ փնտրելու։ Հետեւեք նրանց առաքելությանը Facebook-ում, Instagram-ում եւ LinkedIn-ում:
Բաժանորդագրվեք Կատալինի, Էլենիկոյի, Էլիսեյի, Ջաֆարի, Կարոյի, Կատերինայի, Լինակոյի, Լյուդմիլայի, Յուլիայի, Վաֆայի, Յուլիայի ու Զուրայի էջերին եւ հետեւեք նրանց արկածներին:
Բաժանորդագրվեք այստեղ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող հնարավորությունների մասին տեղեկանալու համար
Իմանալ ավելին՝ [email protected]
