Ապակե գլոբուս
Կոմիքս վերականգնվող էներգիայի մասին

Օզի
Գերմանամուկ Օզին պատմության գլխավոր հերոսն է: Նա ոչ միայն անդիմադրելիորեն հմայիչ է, այլև շատ խելացի ու լիովին տարված մոլորակի փրկության հարցով:

Նոր արկածներ
Օզին և ընկերները մեկնում են նոր ճանապարհորդություն՝ փրկելու մոլորակը, այս անգամ՝ էներգիայի բնական աղբյուրների օգնությամբ, ինչպիսիք են արևը, քամին և ջուրը:
Լիան պատրաստվում է գիտության գալիք տոնավաճառին՝ ներկայացնելու իր վերջին գյուտը`
ապակե գլոբուսը, որը ցույց է տալիս եղանակը դրսում, երբ միացած է եղանակի տեսության հավելվածին:
Լունան նոր հետաքրքրություն ունի՝ գերմանամկան համար հագուստ գործելը, սակայն Օզին և Լիան կարծես այդքան էլ ոգևորված չեն դրանով։
Մաքսն ու Դենին դպրոցական ակումբ են հիմնել՝ իրենց ընկերներին էներգիա խնայելու ուղիների մասին կրթելու համար: Նրանք նաև կառավարում են հանրահայտ Ինստա-Դրամ հաշիվը, որտեղ նկարահանում են էներգիայի մասին վիրուսային տեսահոլովակներ՝ Օզիի մասնակցությամբ:
Նախագիծը վերջապես ավարտին հասցնելուց հետո Լիան քնում է իր սենյակում։
Առավոտյան, սակայն, ամեն ինչ անսպասելի ընթացք է ստանում։
Օզին անախորժություններ է ստեղծում. նա ինչ-որ կերպ սողոսկել էր ապակե գլոբուսի մեջ:
Փորձելով դուրս գալ՝ նա սեղմում է պատահական մի կոճակ, որի արդյունքում գլոբուսը զրոյանում է և սկսում է ցույց տալ ԱՊԱԳԱՅԻ եղանակը:
Եվ այն հուսադրող տեսք չի ունենում։
Մեր հերոսները որոշում են անմիջապես գործի անցնել։
Անհանգստացած ապակե գլոբուսում տեսածով՝ երեխաները փորձում են գտնել պրոֆեսոր Սլեյթին իր լաբորատորիայում՝ հուսալով, որ նա կարող է ևս մեկ անգամ օգնել մոլորակի փրկության հարցում, քանի դեռ ուշ չէ:
Կհաջողե՞ն Օզին և նրա ընկերները ստանձնած կարևոր գործում։
Ի՞նչ կլինի հետո։

ՊԱՏՄԻՐ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
(շուտով)
Իմացի՛ր ավելին այն գործիքների մասին, որոնք անհրաժեշտ են մեր հերոսներին հաջողության հասնելու համար։

Արևային էներգիա (արև)
Արևային վահանակները արեգակի էներգիան վերածում են էլեկտրականության: Կախված արևի լույսի քանակից և վահանակի չափսից՝ դրա արտադրած էլեկտրաէներգիան կարող է օգտագործվել բջջային հեռախոսների լիցքավորումից մինչև ամբողջական տներ սնուցելու համար, կամ էլ պահվել մարտկոցներում՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Արևային կուտակիչները վահանակների պես նույնպես փոխակերպում են արեւային էներգիան։ Միակ տարբերությունն այն է, որ կուտակիչները արեւի էներգիան վերածում են ջերմության, այլ ոչ թե էլեկտրականության։

Հողմային էներգիա
Հողմային էլեկտրակայանը հողմային տուրբինների խումբ է՝ տեղադրված նույն վայրում՝ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով:

Հիդրոէներգիա (ջուր)
Փոքր հիդրոէլեկտրակայանն արտադրում է մինչև 100 ԿՎտ էլեկտրաէներգիա՝ օգտագործելով միայն ջրային հոսքի պոտենցիալ կամ կինետիկ էներգիան: Այս համակարգերից ստացվող էլեկտրաէներգիան կարող է օգտագործվել առանձնատներից մինչև ամբողջ համայնքների էլեկտրասնուցման նպատակով:
Նախապատմություն
Օզիի և նրա չորս ընկերների պատմությունն ընթերցողին տանում է մի աշխարհ, որտեղ բոլոր դժբախտությունները գիտելիքի պակասից ու տգիտությունից են:
Իրենց վերջին արկածի ժամանակ մեր հերոսներն ամբողջ քաղաքին մի կարևոր դաս տվեցին. աշխարհը փոխվում է դեպի լավը, երբ մարդիկ աշխատում են միասին: Համախմբվելով ընդհանուր նպատակի շուրջ և կրթելով էներգիայի օգտագործման ավելի խելացի տարբերակների մասին՝ երեխաներին հաջողվեց փրկել իրենց հայրենի քաղաքը։

Լունա և Լիա
Լիան տեխնո գիտակ է. միշտ մտածում է, գծագրեր անում և տեխնոլոգիան օգտագործելու նոր ուղիներ առաջարկում: Նա խնամում է Օզիին իր կրտսեր քրոջ՝ Լունայի հետ, ով երբեմն (միայն երբեմն) զայրացնում է նրան։
Մաքսն ու Դենին
Մաքսն ու Դենին ընկերներ դարձած թշնամիներ են՝ միավորված ընդհանուր գործով: Նրանք միասին ղեկավարում են էներգիայի օգտագործման ավելի արդյունավետ ուղիներին նվիրված դպրոցական ակումբը և ճանաչված սոցիալական մեդիա հաշիվը:
Պրոֆեսոր Սլեյթը ու Գաջեթ Թեյլսը
Պրոֆեսոր Սլեյթը գիտնական է, որն իր կյանքը նվիրել է էներգիայի օգտագործման ավելի խելացի ուղիների փնտրմանը: Նրա կրտսեր եղբայր և փայլուն ինժեներ Գաջեթ Թեյլսը օգնում է Սլեյթին իրականություն դարձնել իր տեսլականը՝ կառուցելով սարքեր, որոնք աշխատում են էներգիայի բնական աղբյուրների հիման վրա՝ չվնասելով շրջակա միջավայրը:
Ներբեռնեք կոմիքսներ

Ապակե գլոբուս. Օզիի նոր արկածները
