Հունիսի 30-ին Երեւանում կայացած եզրափակիչ միջոցառմամբ իր արդյունքներն է ամփոփել «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքահեն սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ներքո։
Ծրագիրն աջակցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը Սյունիքում կայուն սոցիալական ծառայությունների համակարգ զարգացնելու նպատակով ոլորտային բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը մեծացնելու գործում։
Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում 12 ՔՀԿ–ների, ինչպես նաեւ Սիսիանի, Գորիսի, Կապանի ու Մեղրիի համայնքապետարանների կողմից փորձարկվել/մատուցվել են 9 տեսակի համայնքային սոցիալական ծառայություններ՝ անմիջականորեն աջակցելով ավելի քան 850 շահառուի։
«Վերոնշյալ ծառայությունները ներառում են տարեցների խնամքի, երեխաների ցերեկային խնամքի, սոցիալական տաքսիի, վերականգնողական եւ վերաինտեգրման ծառայություններ՝ ի ցույց դնելով, թե ինչպես տեղական մակարդակում կատարված աշխատանքը եւ ամուր գործընկերությունը կարող են սոցիալական ծառայությունները դարձնել ավելի հասանելի, ներառական եւ շարունակական», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրությունում։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքահեն սոցիալական ծառայություններ» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից եւ իրականացվել է չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի եւ «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,