Այսօր՝ նոյեմբերի 6-ին, «EU4Energy» ծրագիրը մեկնարկում է իր նոր արշավը, որի նպատակն է դպրոցականներին ներկայացնել վերականգնվող էներգիայի աղբյուրները եւ կլիմայի փոփոխության մեղմման գործում դրանց կարեւորությունը։
Արշավի գլխավոր հերոսը Օզի գերմանամուկն է՝ կոմիքսների մաքուր էներգիայի պայքարի առաջամարտիկը։ Իրազեկման բարձրացման այս նոր արշավում Օզին դառնում է էներգաարդյունավետության եվրոպական դեսպան՝ ցույց տալու, թե որքան կարեւոր նշանակություն ունի վերականգնվող էներգիան մեր մոլորակի ապագայի համար:
Արշավն իրականացվում է Եվրոպական Էներգետիկայի եվրոպական կարգավորողների խորհրդի (CEER) կողմից՝ «EU Neighbours East» ծրագրի եւ Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի (GNERC) հետ համագործակցությամբ: Սկզբում այն որպես փորձնական ծրագիր կիրականացվի Վրաստանում, իսկ հետո աստիճանաբար կընդլայնվի՝ ներառելով Արեւելյան գործընկերության բոլոր երկրները:
Արշավի ընթացքում երիտասարդ եվրոպական դեսպանները (EU Neighbours East-ի ներքո գործող ապաքաղաքական երիտասարդական ցանց) եւ GNERC-ի փորձագետները կայցելեն Վրաստանի դպրոցներ եւ կկազմակերպեն վերականգնվող էներգիայի վերաբերյալ սեմինարներ՝ հատուկ երիտասարդների համար նախատեսված պարզ եւ հասկանալի ուսուցողական նյութերով։
Արշավը մշակվել է «Մաքուր էներգիայի անցման խթանումը Արեւելյան գործընկերության երկրներում. EU4Energy փուլ II» ծրագրի շրջանակներում, որը նպաստում է էներգետիկայի համար պատշաճ օրենսդրական եւ կարգավորող շրջանակների մշակմանը եւ տարածաշրջանի անցմանը մաքուր էներգիային եւ էներգետիկ շուկաների ազատականացմանը: Ծրագիրը կգործի մինչեւ 2024թ․ դեկտեմբեր եւ կանդրադառնա նոր մարտահրավերներին ու հնարավորություններին, ինչպիսիք են էներգետիկ ոլորտին առնչվող շուկայի բոլոր հատվածների աստիճանական թվայնացումը՝ միաժամանակ խթանելով ծախսերի արտացոլումը: Այսպիսով, Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիները կշահեն կայուն էներգետիկ ներդրումներից եւ տարածաշրջանային շուկայի ինտեգրման եւ ներտարածաշրջանային առեւտրի աճից:
«EU4Energy» նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից 8,5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով եւ համատեղ իրականացվում է CEER-ի, Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) եւ Էներգետիկ համայնքի քարտուղարության (EnCS) կողմից:
Իմացիր ավելին
Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողով
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,