Տասը տարի առաջ այս օրը՝ 2016 թվականի հունիսի 16-ին, գործարկվեց «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (YEA) ցանցը, որին իրենց մասնակցությունը բերեցին վեց գործընկեր երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, ինչպես նաեւ Եվրոպական միությունից ընտրված առաջին 100 դեսպանները: Այդ տարի ցանցն իրականացրեց յոթ միջոցառում՝ ընդգրկելով 7,000 մարդու: Տասը տարի անց՝ ցանցին իրենց մասնակցությունն են բերել 3,000 դեսպաններ՝ մասնակցելով 7,000 միջոցառումների եւ ընդգրկելով 20 միլիոն մարդու ամբողջ տարածաշրջանում։
Այս հոբելյանի առթիվ EU NEIGHBOURS east-ը մեկնարկում է արշավ՝ ներկայացնելու երիտասարդ եվրոպացիների տաղանդավոր սերնդի ձայներն ու նվաճումները, ովքեր ուղեկցել են տարածաշրջանում տեղի ունեցած կարեւորագույն փոփոխությունների տասնամյակը՝ բարձրացնելով ԵՄ աջակցության մասին իրազեկվածությունը եւ տարածելով եվրոպական արժեքներ իրենց համայնքներում։
Վերջին տասնամյակի ընթացքում երիտասարդ եվրոպական դեսպանները նպաստել են ԵՄ-ի եւ նրա արեւելյան հարեւանների գործընկերության, ընդհանուր արժեքների, ինչպես նաեւ ավելի լավ կյանքի համար հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Նրանք հանդես են եկել հանուն ժողովրդավարության, շրջակա միջավայրի եւ տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության: Նրանք անխոնջ կերպով աշխատել են միասին՝ փոխադարձ համերաշխություն ցուցաբերելով միմյանց պայքարի նկատմամբ, ինչպես նաեւ ստեղծել են ամուր կապեր:
Առաջիկա ամիսների ընթացքում դեսպանները կպատմեն նախորդ տասնամյակի ժառանգության ու շարունակական նվաճումների մասին.
Այսօր ցանցն ունի գրեթե 1000 անդամ, որոնք ակտիվ գործում են տարածաշրջանում եւ ԵՄ-ում, պահպանում են համերաշխություն Ուկրաինայի հետ, հանդես են գալիս հանուն ընդլայնման, բարձրացնում են ԵՄ հնարավորությունների մասին իրազեկվածությունը եւ լուսաբանում են Բելառուսում եւ Վրաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարը։
Ամեն օր կազմակերպվում են նոր միջոցառումներ, որոնք կոչված են նպաստելու համերաշխության, տեղեկացվածության, ցանցերի եւ հնարավորությունների ձեւավորմանը՝ հող նախապատրաստելով հաջորդ 10 տարիների կապի, ոգեշնչման եւ փոփոխությունների համար:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,