ՄԵԴԻԱ

Անկախ ԶԼՄ-ներին աջակցությունն ամենօրյա մարտահրավեր է Արեւելյան գործընկերության երկրներում՝ աճող քաղաքական եւ տնտեսական ճնշումների եւ նրանց աջակցությունից կախվածության, պատերազմի ֆիզիկական եւ հոգեբանական ազդեցության եւ ռեսուրսների նվազման պայմաններում: Դոնորների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության եւ փորձագետների մշտական համագործակցությունը կարեւոր դեր է խաղում այս երկրներում անկախ լրագրության ամրապնդման գործում: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող անկախ ԶԼՄ-ներին մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4IM) ծրագրի միջոցով: EU4IM-ն աջակցում է լրատվական խմբագրությունների զարգացմանը եւ այդ լրատվամիջոցների անմիջական եւ երկարաժամկետ ֆինանսական կենսունակության բարելավմանը: Մեկ այլ նախաձեռնություն է Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը (EED), որը ֆինանսական աջակցություն է առաջարկում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ժողովրդավարական շարժումներին, քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստներին եւ անկախ ԶԼՄ-ներին: Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական միության խորհրդում նախագահող ԵՄ անդամ երկրների կողմից էլ պարբերաբար անցկացվում են Արեւելյան գործընկերության մեդիա համաժողովներ: Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Պրահայում՝ կենտրոնանալով դիմակայունության հիմնախնդրի վրա։


ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ


ԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

EU4IndependentMedia

Եվրոպական միությունն աշխատում է Ուկրաինայում եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրներում լրագրության ու ԶԼՄ-ների ամրապնդման ուղղությամբ: Այդպիսի ջանքերն այսօր կարեւոր են, քան երբեւէ, քանի որ տարածաշրջանն իր վրա զգում է Ուկրաինա ներխուժման ազդեցությունը: «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագիրը (EU4IndependentMedia) նպատակ ունի խրախուսել փաստերի վրա հիմնված, տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության խնդիրը հաշվի առնող ու հանրային շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկող լրագրությունը: Ծրագիրը նաեւ նպատակ ունի ոլորտը դարձնել ավելի դիմակայուն եւ ֆինանսապես կայուն:

Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ

Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը (EED) ֆինանսավորում է տարաբնույթ նախաձեռնությունների, որոնք սատարում եւ անկախ ԶԼՄ-ներին ու նպաստում դրանց զարգացմանը, օժանդակում են ռեպրեսիվ միջավայրերում գործունեություն ծավալող լրագրողներին եւ լրատվամիջոցներին կամ աջակցում են սկսնակ լրատվամիջոցներին: EED-ն աշխատում է ԶԼՄ-ների բազմակարծության ամրապնդման եւ հավաստի տեղեկատվության մատչելիության պակաս ունեցող քաղաքացիների համար վստահելի նորությունների ու քննադատական մեկնաբանությունների հասանելիության բարելավման ուղղությամբ։


Այս առցանց ռեսուրսները մեդիա կազմակերպություններին օգնում են զարգացնել իրենց կառավարման եւ խմբագրական հմտությունները, ինչպես նաեւ աջակցել քաղաքականապես ու տնտեսապես բարդ միջավայրերում աշխատող լրագրողներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով դեպի նրանց, ովքեր լուսաբանում են Ուկրաինայում պատերազմը։


ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՄԵԴԻԱ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,