Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երկխոսության․ Փուլ II» (EU4Dialogue. Փուլ II) ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ։
Մրցույթի նպատակն է աջակցել ՀՀ Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքներում, ինչպես նաեւ Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրում եւ Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրում տեղական մակարդակում նախաձեռնվող համայնքահեն ծրագրերին։
Դրամաշնորհային նախաձեռնությունները պետք է նպաստեն հակամարտությունների փոխակերպմանը՝ ուղղված լինելով հակամարտությունից տուժած բնակչության կենսապայմանների բարելավմանը, մարդկային անվտանգության եւ համայնքային դիմակայունության ամրապնդմանը, հետհակամարտային վերականգնմանը եւ սոցիալական համախմբման խթանմանը։
Դրամաշնորհային առաջարկներ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները եւ շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունները, որոնք ունեն ֆիզիկական ներկայություն, փաստացի հասանելիություն եւ տեղական մակարդակում ներգրավվածության ապացուցելի փորձ թիրախային տարածքներում։
Առաջնահերթ թեմատիկ ուղղություններն են՝ շրջակա միջավայր (կլիմա, էներգիա), երիտասարդություն, խաղաղություն եւ անվտանգություն, կանանց հզորացում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ եւ ներառական ենթակառուցվածքներ, կրթություն, տրավմայի հաղթահարում եւ այլն։
Դրամաշնորհի չափը կազմում է 23,000–90,000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ծրագրի համար։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը կլրանա 2026 թ․ հուլիսի 3-ին։
Առաջին փուլի արդյունքում ձեռք բերված նվաճումների եւ քաղած դասերի վրա հիմնվելով՝ EU4Dialogue ծրագրի II փուլը նպատակ ունի նպաստել վստահության ամրապնդմանը, ամրապնդել հակամարտությունից տուժած համայնքների դիմակայունությունը եւ խթանել սոցիալական համախմբվածությունը: Նախաձեռնությունն աջակցում է տեղական մակարդակով իրականացվող լուծումներին, որոնք նպաստում են մարդկային անվտանգությանը, հետհակամարտային վերականգնմանը, համայնքների հզորացմանը եւ կայուն խաղաղության խթանմանը:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,