Ավելի քան 40 տարի առաջ Եվրոպայի խորհուրդն ընդունեց «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիան կամ` Բեռնի կոնվենցիան (1979թ.), որն առաջին միջազգային պայմանագիրն է՝ ուղղված բնության պահպանությանը և այդ ուղղությամբ համակարգված գործողությունների խթանմանը։
Այսօր Կոնվենցիան միավորում է 49 երկիր, որոնց թվում են Եվրոպական միության (ԵՄ) բոլոր անդամ պետությունները և Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրները։
Կոնվենցիայի համաձայն՝ կենսաբազմազանությամբ հարուստ տարածքները սահմանվում են որպես «Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ» (ԲՀՀՏ) և ընդգրկվում են «Էմերալդ ցանցում», որը պաշտպանում է խոցելի տեսակներն ու բնական միջավայրերը և տարածում ԵՄ բնապահպանական չափանիշները ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներում։

Իր պարտավորությունների իրականացման նպատակով ԵՄ-ն 1992 թվականին ընդունեց Բնական միջավայրերի մասին դիրեկտիվը, իսկ հետագայում, ավելի ուշ, ստեղծեց «Նատուրա 2000» ցանցը` ավելի քան 27 000 բնության պահպանվող տարածքներով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մայրցամաքի տարածքի գրեթե հինգերորդ մասը: «Նատուրա 2000» ցանցի տարածքները ներառում են բազմազան բնական միջավայրեր, ինչպիսիք են անտառները, խոտածածկ տարածքները և ճահճուտները, ինչպես նաև ափամերձ և ծովային միջավայրերը:
ԵՄ-ի շրջանակներում «Նատուրա 2000» տարածքների տեղորոշման և կառավարման համար իրավական հիմք են հանդիսանում Բնական միջավայրերի և Թռչունների մասին դիրեկտիվները, որոնք արտահայտում են ԵՄ—ի կողմից Բեռնի կոնվենցիայի նպատակների իրագործումը և նրա պաշտոնական մասնակցությունը համաեվրոպական «Էմերալդ» ցանցում։
ԵՄ-ն աջակցել է ԱլԳ երկրներին այս ցանցն ընդլայնելու հարցում՝ ֆինանսական, տեխնիկական և քաղաքական աջակցության համադրությամբ, ընդ որում՝ թե պատմական նախագծերի, թե ընթացիկ ծրագրերի միջոցով։
2009-ից 2011 թվականներին ԵՄ-ն համագործակցել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ծրագրի շրջանակներում, որը հիմք է դրել «Էմերալդ ցանցի» ընդլայնման համար Արևելյան գործընկերության երկրներում։ Ծրագիրը կենտրոնացել էր կենսաբազմազանության գնահատման, պահպանության հատուկ հետաքրքրություն ներկայացնող տեսակների և բնական միջավայրերի նույնականացման, ինչպես նաև «Էմերալդ» ցանցում ներառելու համար պոտենցիալ տարածքների ընտրության վրա: 2012-ից 2016 թվականներին իրականացված հաջորդող համատեղ ծրագրի II փուլը շարունակեց այս ջանքերը՝ օգնելով երկրներին տարածքների նույնականացումից անցում կատարել դեպի «Էմերալդ» ցանցի անդամի պաշտոնական նշանակման և ինտեգրման:
Հիմնվելով այս աշխատանքի արդյունքների վրա՝ այժմ ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին՝ հիմնականում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի միջոցով, պաշտպանել կենսաբազմազանությունը՝ օգնելով նրանց կառավարել «Էմերալդ» ցանցի առկա տարածքները և պատրաստել առաջարկներ ցանցին միանալու ենթակա նոր տարածքների համար: LIFE ծրագրի միջոցով լրացուցիչ աջակցություն է տրամադրվում Մոլդովային և Ուկրաինային՝ որպես ԵՄ անդամության թեկնածու երկրների: Բացի այդ, ԵՄ-ի «Աջակցություն Ուկրաինային ԵՄ բնապահպանական օրենսդրությանը համապատասխանեցման գործում» ծրագրի մաս կազմող APENA նախագծի շրջանակում մշակվել է կառավարման պլան «Էմերալդ» ցանցի տարածքի՝ Պիրյատինի ազգային պարկի համար: ԵՄ-ն նաև աջակցում է տարածաշրջանային համագործակցությանը և տվյալների փոխանակմանը ԵՄ անդամ պետությունների հետ:
ԵՄ-ի «Հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը երկրներին ցուցաբերում է հետևյալ աջակցությունը.
Լինելով Կովկասյան կենսաբազմազանության օջախի մաս՝ Հայաստանն ունի էկոհամակարգերի տպավորիչ բազմազանություն՝ սկսած կիսաանապատներից մինչև անտառներ, լճեր, ճահճուտներ և ալպիական մարգագետիններ: Այս բազմազանությամբ է պայմանավորված բազմազան բնական միջավայրերի և բացառիկ հարուստ կենսաբազմազանության գոյությունը, որը բնութագրվում է բազմաթիվ էնդեմիկ տեսակներով:
Հայաստանը Բեռնի կոնվենցիան վավերացրել է 2008 թվականին: Ներկայումս երկիրն ունի իր ցամաքային տարածքի 36.4%-ն ընդգրկող և կենդանիների ու բույսերի 151 տեսակ և 64 բնական միջավայր պահպանող 23 թեկնածու տարածք, որոնք պաշտոնապես առաջադրվել են և գնահատվում են Բեռնի կոնվենցիայի մշտական կոմիտեի կողմից։
Ակնառու օրինակներից են Սևանա լիճը՝ Կովկասի տարածաշրջանի խոշորագույն բարձրլեռնային լիճը, որը պահպանվում է «Սևան» ազգային պարկի կողմից և որը հանդիսանում է վերացման վտանգի տակ գտնվող էնդեմիկ ձկնատեսակի՝ Սևանի իշխանի բնօրրանը և որն առաջարկվում է ներառել «Էմերալդ» տարածքների ցանկում։
Մեկ այլ նշանավոր վայր է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ աշխարհի հնագույն հատուկ պահպանվող տարածքներից մեկը, որը պաշտպանում է գիհու և կաղնու անտառները և հազվագյուտ կենդանիների ու բույսերի գենետիկական ֆոնդը, ներառյալ տասնամյակների բացակայությունից հետո արգելոց վերադարձած կովկասյան ընձառյուծը՝ Եվրոպայի ամենամեծ կատվազգի տեսակը։
«Հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը աջակցում է Հայաստանի «Էմերալդ» ցանցի զարգացմանը: Այս աջակցությունը ներառում է պետական մարմինների՝ քաղաքականության շրջանակը բարելավելու կարողությունների զարգացում, «Էմերալդ» ցանցի տվյալների շտեմարանի վերանայում և օպտիմալացում, կառավարման պլանների ուղեցույցների և պիլոտային կառավարման պլանների մշակում, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման արժեքի և օգուտների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում:
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,