Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Facebook-ի իր լսարանին կոչ է արել աջակցել Հայաստանին՝ գնելով Ռուսաստանի կողմից այժմ արգելված մրգերը։
«Երբ գնում եք սուպերմարկետ, փնտրե՛ք հայկական ծիրան, սալոր կամ բալ։ Սա հնարավորություն է անելու մի փոքրիկ քայլ, որը կարող է օգնել հայ ֆերմերներին եւ աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը», — գրել է նա Facebook-ի իր էջում։
«Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Անցյալ ամիս կայացած ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն հաստատել ԵՄ-ի հետ։ Ռուսաստանը փորձել էր ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի եւ ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս ապրանքներից շատերի համար», — գրել է Մարթա Կոսը Facebook-ում։
Եվրահանձնակատարը նաեւ հրապարակել է հայկական ծիրանից պատրաստած ջեմի լուսանկարներ։
Նա նաեւ գրել է, որ, Հայաստան իր վերջին այցից հետո ինքը Բրյուսել է վերադարձել ծիրանի հսկայական զամբյուղով։
«Դրանց մեծ մասը բաժին հասավ ընկերներիս։ Մնացածից ես ջեմ պատրաստեցի։ Մի ընկեր տեսավ ջեմը ու ասաց. «Ազատության տարաներ»։ Իմ կարծիքով՝ դա արտահայտվելու գեղեցիկ ձեւ էր», — նշել է Մարթա Կոսը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,