Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է 23 թափուր հաստիքների առկայության մասին
21 Հունիսի, 2023

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է 23 թափուր հաստիքների առկայության մասին


Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (ՀԵՄԱ) բացել է 23 նոր հաստիք առաքելության ղեկավարի գրասենյակի, աշխատակազմի ղեկավարի գրասենյակի, գործառնությունների, անվտանգության եւ սպասարկման, ինչպես նաեւ առաքելության աջակցության ստորաբաժանումներում:

Հաստիքները նախատեսված են լրիվ դրույքով աշխատանքի համար՝ բազմամշակութային միջավայրում, կանոնավոր աշխատանքային ժամերով։ Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու է 2025թ. փետրվարին։ Հաստիքների մեծ մասի դեպքում ծառայությունը նախատեսված է Եղեգնաձորում, ինչպես նաեւ՝ Ջերմուկում, Մարտունիում, Գորիսում, Իջեւանում եւ Կապանում:

Բոլոր դիմորդները իրավասու են օգտվելու տեղական օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական իրավունքներից եւ աշխատանքի թույլտվություններից, պետք է ունենան անգլերենի լավ աշխատանքային իմացություն, հայերենի իմացություն (մայրենի լեզու) եւ կրթական մակարդակ, ինչպես նշված է պաշտոնի նկարագրության մեջ:

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (ՀԵՄԱ) Ընդհանուր անվտանգային եւ պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո գործող անզեն եւ գործադիր լիազորություններ չունեցող քաղաքացիական առաքելություն է։ ՀԵՄԱ-ի խնդիրն է դիտարկել, զեկուցել անվտանգային իրադրության մասին Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմում։ Այն ներդրում կունենա հակամարտության ազդակիր ՀՀ տարածքներում բնակվող անձանց  անվտանգության ապահովման գործում, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է, սակայն ՀԵՄԱ-ն կոչ է անում հետաքրքրված դիմորդներին հնարավորինս շուտ դիմել:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

10 Հուլիսի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,