EU4Business-ը հայաստանյան ՓՄՁ-ներին առաջարկում է ֆինանսական աջակցության տարբեր միջոցներ, այդ թվում՝
Հայաստանում բնական հյութերի առաջատար արտադրող «Սիս Նատուրալ» ՓԲԸ—ն օգտվել է ԵՄ-ի կողմից աջակցվող հիմնադրամի միջոցով կատարված բաժնեմասնակցային ներդրումից, ինչը հնարավորություն է տվել ներգրավել նոր շուկաներ։
Այո, EU4Business-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրն է, որի նպատակն է բարձրացնել հագուստի եւ գյուղատնտեսության ոլորտներում գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ արժեքային շղթաներն ամրապնդելու եւ կայուն գործելակերպը խթանելու միջոցով: Ծրագիրը կգործի մինչեւ 2026 թվականի օգոստոս. ՓՄՁ-ները կարող են դիմել Միջազգային առեւտրի կենտրոնի գրասենյակ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Բերդավանից երիտասարդ ֆերմեր Գոհար Ասլիկյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի աջակցությամբ հիմնել է հոնի՝ կարկտապաշտպան ցանցերով եւ կաթիլային ոռոգմամբ հագեցած այգի։ Նրա նախաձեռնությունը կենտրոնանում է ոչ միայն արտադրության վրա, այլեւ ներառում է կրթական բաղադրիչ տեղի երիտասարդների եւ կանանց համար՝ ի ցույց դնելով այգեգործության նորարարական մոտեցումների արդյունավետությունը։
EU4Business-ն առաջարկում է համապարփակ ուսումնական ծրագրեր՝ հայկական ՓՄՁ-ների արտահանման կարողությունները բարելավելու համար։
«Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրն ամրապնդում է ՓՄՁ-ների արտահանման պատրաստվածությունը՝ բարելավելով մրցունակությունը եւ աջակցելով կայուն արտահանման աճին այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին է գյուղատնտեսությունը: Ծրագիրը կգործի մինչեւ 2026 թվականի օգոստոսը. ՓՄՁ-ները կարող են դիմել Միջազգային առեւտրի կենտրոնի գրասենյակ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Գիտակցելով սննդի անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանելու կարեւորությունը՝ EU4Business-ը 2024 թվականի դեկտեմբերին ներդրել է Սննդի անվտանգության եւ որակի կառավարման ուսումնական ծրագիր, որը նախատեսված էր գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների համար: Ուսուցումը ներառում է այնպիսի հավաստագրերի ստացում, ինչպիսիք են ISO 22000:2018-ը եւ BRC-ն, որոնք կարեւոր են ԵՄ շուկաներ մուտք գործելու համար:
EU4Business-ը հետեւողականորեն ձգտում է հզորացնել կին ձեռներեցներին, մասնավորապես՝ հետեւյալի միջոցով.
Կանանց կողմից ղեկավարվող Pink Berry պաղպաղակի արտադրությունը (Երեւան) EU4Business-ի «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում ստացել է աջակցություն՝ փաթեթավորումը վերաձեւավորելու, գովազդն ուժգնացնելու եւ ֆինանսական պլանավորումը բարելավելու համար։ Արդյունքում, բիզնեսը ամրապնդել է իր շուկայական դիրքը եւ այժմ պատրաստվում է ուսումնասիրել արտահանման հնարավորությունները։
Այո, EU4Business-ը տարբեր նախաձեռնությունների միջոցով ակտիվորեն աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին։
EU4Business-ի հովանու ներքո BANA նախաձեռնության SAP Startup Factory-ն Հայաստանում հիմնադրել է ստարտափ աքսելերատոր՝ մենթորություն եւ ռեսուրսներ առաջարկելով համաշխարհային շուկաներում ինտեգրվել ցանկացող տեխնոլոգիական ստարտափներին։
EU4Innovation East նախաձեռնությունն անմիջականորեն աջակցում է թվային նորարարությանը եւ տեխնոլոգիական ձեռներեցությանը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում: Այն նպատակ ունի ամրապնդել ստարտափ էկոհամակարգը, բարելավել համապատասխանությունը ԵՄ շուկաներին եւ խթանել աճը թվային տեխնոլոգիաների տարբեր ճյուղերում:
Նելլի Դավթյանի կողմից 2016 թվականին հիմնադրված այս հայկական ՏՏ ընկերությունը, օգտագործելով EU4Business-ի աջակցությունը, կապեր է հաստատել Հունաստանում, ինչը նպաստել է դրա աճին եւ նորարարությանը։
Չնայած EU4Business-ն ուղղակիորեն չի զբաղվում բիզնեսի գրանցմամբ, այն առաջարկում է խորհրդատվական ծառայություններ (տրամադրելով օրենսդրության, հարկային կանոնակարգերի եւ համապատասխանության հարցերի վերաբերյալ ուղղորդում) եւ ուսումնական ծրագրեր՝ բարելավելով բիզնես միջավայրի եւ կարգավորող պահանջների ըմբռնումը:
«Ամիդա» բժշկական կենտրոնն օգտվել է EU4Business-ի աջակցությունից՝ դրանով իսկ ապահովելով համապատասխանությունը ոլորտի չափանիշներին եւ բարելավելով ծառայությունների որակը։
EU4Business-ն ակտիվորեն աջակցում է գյուղական ՓՄՁ-ներին՝ առաջարկելով նպատակային ֆինանսավորում, խորհրդատվական ծառայություններ եւ նրանց կարիքներին համապատասխան ուսուցում։
EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի պես ծրագրերը գյուղական ընկերություններին օգնում են արդիականացնել իրենց սարքավորումները, ներդնել կանաչ տեխնոլոգիաներ եւ բարելավել մրցունակությունը։
«R2D. Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագիր»-ը կենտրոնանում է ՄՓՄՁ-ների վերականգնման եւ դիմակայունության վրա եւ աջակցում է Սյունիքի մարզում կանաչ, փոքրածավալ ենթակառուցվածքների զարգացմանը։
«Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման եւ զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների եւ հյուրընկալող համայնքների համար» ծրագիրը նպաստում է տեղահանված անձանց եւ նրանց ընդունող գյուղական համայնքների համար բիզնեսի եւ զբաղվածության հնարավորությունների աճին՝ ուսուցման, ինկուբացիայի եւ ֆինանսավորման հասանելիության միջոցով։
Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում գտնվող Beeography հյուրատունը ստացել է EU4Business ծրագրի 32,000 եվրո դրամաշնորհ՝ մեղրի համտեսի կենտրոն ստեղծելու եւ Հայաստանի մեղվաբուծական ավանդույթների վրա հիմնված էկոտուրիզմը խթանելու համար։
Նոր ֆինանսավորման, ուսուցման եւ միջոցառումների հնարավորությունները բաց չթողնելու համար՝
Կարող եք այցելել նաեւ EU4Business-ի ծրագրերի կայքէջ՝ ծանոթանալու Հայաստանում ակտիվ ծրագրերին։
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,