Այցելություն Բրյուսել Արեւելյան գործընկերության գործարարության աջակցման կազմակերպությունների համար. դիմումներն ընդունվում են մինչեւ փետրվարի 7-ը
2 Փետրվարի, 2024

Այցելություն Բրյուսել Արեւելյան գործընկերության գործարարության աջակցման կազմակերպությունների համար. դիմումներն ընդունվում են մինչեւ փետրվարի 7-ը


«ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերություններին» (EU4BCC) ծրագիրը հրավիրում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի գործարարությանն աջակցող կազմակերպություններին (ԳԱԿ)՝ միանալու մեկշաբաթյա ուսումնական այցին Բրյուսել:

ԳԱԿ-երի համար նախատեսված այս բաց դռների ծրագիրն ուղղված է նրանց շահերի պաշտպանության հմտությունների զարգացմանը, տնտեսական աճի հանգեցնող քաղաքականության վրա ազդելու մեթոդների յուրացմանը եւ ԵՄ-ում գործնական կապերի ընդլայնմանը:

2024 թվականի մարտի 17-ից 22-ը ԳԱԿ-երը կկարողանան.

  • անցնել ՓՄՁ քաղաքականության ոլորտում քաղաքականություն մշակողների հետ աշխատանքի մեթոդների վերաբերյալ վերապատրաստում.
  • այցելել Եվրոպական խորհրդարան եւ հանդիպել ու քննարկումներ ունենալ ԵԽ պատգամավորների հետ.
  • մասնակցել ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 7-ն է։

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերություններին» (EU4BCC) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում: Ծրագիրն ուղղված է աջակցելու ԱլԳ երկրներում կայուն տնտեսական զարգացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը՝ օգնելով ՓՄՁ-ներին ընդլայնել իրենց առեւտրի ծավալները, ներգրավելով ներքին ներդրումներ եւ խթանելով գործարար կապերը ԵՄ ընկերությունների հետ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Դիմել

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

7 Փետրվարի, 2024


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,