Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է սկսնակ լրագրողներին Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից մասնակցելու իր Youth4Regions ծրագրին, որի իրականացումը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 5-ից 11-ը Բրյուսելում (Բելգիա):
Youth4Regions-ը լրագրության ֆակուլտետների ուսանողներին եւ երիտասարդ լրագրողներին օգնում է բացահայտել, թե ինչով է զբաղվում ԵՄ-ն իրենց տարածաշրջանում:
Ծրագիրը ներառում է լրագրության եւ Եվրամիությանն առնչվող հարցերի վերաբերյալ թրեյնինգներ, կայացած լրագրողների մատուցմամբ մենթորություն, այցելություններ լրատվական կազմակերպություններ եւ ԵՄ հաստատություններ, ինչպես նաեւ Տարածաշրջանների եվրոպական շաբաթվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովի կողմից հավատարմագրված լրագրողական աշխատանքային փորձ: Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ներառվում են Youth4Regions ծրագրի շրջանավարտների ցանցի կազմում:
Եվրոպական հանձնաժողովը 37 ընտրված թեկնածուների թվից նաեւ կընտրի սկսնակ լրագրողների համար 2024 թվականի «Մեգալիցի-Նիեդզիելսկի» մրցանակի երեք հաղթողներին՝ ելնելով մրցույթում նրանց մասնակցությունից եւ եվրոպական լրագրությանը նվիրվածությունից: Այդ մրցանակը հարգանքի տուրք է ԵՄ-ին եւ նրա արժեքներին խորապես նվիրված երիտասարդ եվրոպացի լրագրողների՝ Անտոնիո Մեգալիցիի եւ Բարտեկ Պյոտր Օրենտ-Նիեդզիելսկու հիշատակին, ովքեր 2018 թվականի վերջին Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհ են դարձել։
Կեցության, սննդի եւ ճանապարհորդության հետ կապված ծախսերը հոգում է Եվրոպական հանձնաժողովը:
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,