Դրամաշնորհային մրցույթ Հայաստանում գործող երիտասարդ սոցիալական ձեռներեցների համար
18 Ապրիլի, 2024

Դրամաշնորհային մրցույթ Հայաստանում գործող երիտասարդ սոցիալական ձեռներեցների համար


ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը «ՍՔԱՅ ՆԵԹ․ Երիտասարդների զբաղվածության եւ սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակում հայտարարում է հայտերի ընդունում երիտասարդ սոցիալական ձեռներեցների համար:

Հայտամրցույթին աջակցում են նաեւ Վորլդ Վիժն Հայաստանը, Վորլդ Վիժն Վրաստանը եւ ՄիլենիուՄ վերապատրաստման եւ զարգացման ինստիտուտը (Մոլդովա)։

ՍՔԱՅ ՆԵԹ-ն աջակցում է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 18-ից 35 տարեկան երիտասարդներին, ովքեր ունեն սոցիալական ձեռներեցության գաղափար կամ մինչեւ 1 տարի գործող սոցիալական ձեռնարկություն եւ ցանկանում են այն կյանքի կոչել կամ զարգացնել։

Ընտրված մասնակիցները կստանան դրամաշնորհ 500 000-ից մինչեւ 2 000 000 ՀՀ դրամի չափով։ Յուրաքանչյուր մասնակցի համար դրամաշնորհի չափը կախված կլինի ներկայացված բիզնես մոդելից եւ դրանում արտացոլված ֆինանսական կարիքներից։

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թ․ մայիսի 15-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

15 Մայիսի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,