EU4Culture. դրամաշնորհային առաջարկների պատրաստման առցանց դասընթաց Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների համար
26 Ապրիլի, 2024

EU4Culture. դրամաշնորհային առաջարկների պատրաստման առցանց դասընթաց Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների համար


«EU4Culture» ծրագիրը մշակել է դրամաշնորհային առաջարկների պատրաստման առցանց դասընթաց Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար։ Թվային դասընթացը նպատակ ունի թեմայի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ եւ հմտություններ տրամադրել այն անհատներին, որոնք մշակութային գործունեություն եւ նախագծեր իրականացնելու նպատակով հետաքրքրված են ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսավորման հնարավորություններով։

Առցանց դասընթացի հիմնական լեզուն անգլերենն է՝ հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռումիներեն եւ ուկրաիներեն ենթագրերով։

Դասախոսությունները հասանելի կլինեն cases.media կայքում, որը ստեղծագործական հատվածի ներկայացուցիչներին տրամադրվող դասընթացների ճանաչված ուկրաինական բազա է ինչպես Ուկրաինայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Ուկրաինացի փորձագետների թիմի գլխավորությամբ անցկացվող առցանց դասընթացը ներառում է հետեւյալ թեմաները. 

  • դրամաշնորհների տեսակներն ու դրանց նշանակությունը,
  • դրամաշնորհային առաջարկ գրելու հմտություններ եւ նախագծերի համար ազգային եւ միջազգային գործընկերներ գտնելու մեթոդներ,
  • բյուջեի նախապատրաստման ռազմավարություններ եւ իրավական փաստաթղթերի պահանջների վերաբերյալ տեղեկություններ,
  • արդյունավետ հաղորդակցություն դոնորների հետ,
  • նախագծի հաշվետվություն։

Դասընթացին մասնակցելու համար Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետներն ու մշակույթի ոլորտի մասնագետները պետք է լրացնեն եւ ներկայացնեն Կիեւի Չեխական կենտրոնի կայքում հասանելի ձեւաթուղթը։ 

Դիմելու ընթացակարգի մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են մրցույթի ուղեցույցում:

Առցանց դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները կստանան դասընթացի ավարտական վկայական:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 16-ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով (CET) ժամը 23:59-ին:

Առցանց դասընթացի, ինչպես նաեւ հայտերը ներկայացնելու գործընթացի վերաբերյալ հարցերով կարող եք դիմել Կիեւի Չեխական կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Կատերինա Վանդիչին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

EU4Culture-ը 7,85 միլիոն եվրո բյուջեով քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի եւ ստեղծագործական հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արեւելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի եւ Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ուղեցույց

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

16 Մայիսի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,