ԵՄ-ն ներկայացրել է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերը. տնտեսությանն ու անվտանգությանն աջակցություն եւ վիզային ռեժիմի ազատականացում
29 Փետրվարի, 2024

ԵՄ-ն ներկայացրել է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերը. տնտեսությանն ու անվտանգությանն աջակցություն եւ վիզային ռեժիմի ազատականացում


Փետրվարի 27-ին ԵՄ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից ներկայացրել է Հայաստանի հետ գործընկերության նոր օրակարգը։

Համընդհանուր արժեքների վրա հիմնված օրակարգը կազմված է երեք հիմնական տարրերից։

Նախ՝ ԵՄ-ն ձգտելու է ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը եւ դիվերսիֆիկացնել նրա տնտեսությունը՝ առեւտրի, էներգետիկայի, կապի եւ ավիացիոն անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման միջոցով: Հանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ն եւ Հայաստանը քննարկում են վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու տարբերակները՝ մարդկանց միջեւ շփումներն ակտիվացնելու համար:

«Հայաստանն այս հարցում մեծ հետաքրքրություն է արտահայտում, եւ մենք խրախուսել ենք նրա ղեկավարությանը ակտիվացնել համապատասխան բարեփոխումների ուղղությամբ աշխատանքը: Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարեւոր քաղաքական ազդակ կլինի Հայաստանի քաղաքացիներին եւ լծակներ կապահովի հետագա բարեփոխումների համար»,- ասել է Յուտա Ուրպիլայնենը։

Երկրորդ․ ԵՄ-ն սպասում է Հայաստանում իր քաղաքացիական առաքելության (ԵՄԴԱ) ընդլայնմանը եւ քննարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցների հնարավոր օգտագործումը: «Մենք ընդլայնում ենք արտաքին եւ անվտանգության քաղաքականության շուրջ մեր երկխոսությունը՝ նաեւ ուսումնասիրելով ԵՄ-ի գլխավորած առաքելություններին եւ գործողություններին [Հայաստանի] մասնակցությունը»,- նշել է Ուրպիլայնենը:

Երրորդ․ հանձնակատարի խոսքով՝ «աճող ներդրումները առանցքային նշանակություն կունենան ավելի սերտ տնտեսական համագործակցության համար»: Նա հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ է աջակցելու սեւծովյան էլեկտրահաղորդման մալուխի եւ տարածաշրջանային միակցվածության այլ նախագծերին Հայաստանի մասնակցությանը։

Նա եզրափակել է, որ ԵՄ-ի «ամուր հանձնառությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին մնում է անփոփոխ»:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,