Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը սկսել է գործունեությունը
24 Հոկտեմբերի, 2022

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը սկսել է գործունեությունը


Հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Այս գործողությունը հետևում է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմում դիտորդ-փորձագետներ տեղակայելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։

ԵՄ 40 քաղաքացիական դիտորդ-փորձագետներից բաղկացած Հայաստանյան առաքելությունը կիրականացնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի դիտորդություն՝ ռազմական դիրքերի և հրադադարի վերաբերյալ զարգացումների առնչությամբ կանոնավոր և իրավիճակային զեկուցումների միջոցով։ Դա հնարավոր կդարձնի ԵՄ առավել առարկայական աջակցությունը երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքներին։  

ԵՄ դիտորդները նաև կտրամադրեն դիտարկումներ երկկողմ սահմանի երկայնքով տեղի ունեցող միջադեպերի, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող զարգացումների վերաբերյալ։ Նրանք չեն ունենա քննություն իրականացնող դերակատարում։

Եվրամիությունը նոր առաքելության վերաբերյալ պարզաբանում է հրապարակել՝ «Հարց ու պատասխան»։

Պարզաբանմամբ մանրամասնվում է, թե ինչու է ԵՄ-ը դիտորդական առաքելություն ուղարկում Հայաստան և ինչ է այն դիտարկելու, կոնկրետ ինչ է պատրաստվում անել և որտեղ է տեղակայվելու:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«Հարց ու պատասխան» Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատի վերաբերյալ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,