ՕքսԵՋեն հիմանդրամի ու գործընկերների կողմից ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է ենթադրամաշնորհի հայտերի մրցույթ քաղաքացիական հասարակության հայաստանյան կազմակերպությունների շրջանում։
Մրցույթը նպատակ ունի բարելավելու հաշմանդամություն ունեցող կանանց անվտանգությունն ու բարեկեցությունը՝ իրազեկության բարձրացման եւ բռնության ու խտրականության նվազեցման ծառայությունների բարելավման միջոցով:
Կշնորհվի միայն մեկ ենթադրամաշնորհ՝ 20,000 եվրոյի չափով: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում օրինականորեն գրանցված, մրցույթին թեմային համապատասխան փորձ ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունները:
Գործողությունները կարող են ներառել հանրային իրազեկման արշավներ, աշխատաժողովներ, կոնֆերանսներ, դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող կանանց համար, ինչպես նաեւ դասընթացներ՝ ծառայություններ մատուցողների, պետական եւ ոչ պետական հաստատությունների եւ տարբեր շահագրգիռ կողմերի համար:
2024 թվականի ապրիլի 29-ին, ժամը՝ 11:00-ին, Zoom հարթակի միջոցով կկազմակերպվի առցանց տեղեկատվական հանդիպում:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 7-ն է։
«ՀԱՎԱՍԱՐ» ծրագիրը միտված է բարձրացնելու կանանց դերը եւ իրավազորելու նրանց՝ երկրում սոցիալական փոփոխությունների հասնելու համար։ Դրա համար «ՀԱՎԱՍԱՐ»-ն արձագանքում է կանանց խոցելի խմբերի ուղղակի կարիքներին՝ ապահովելով որակյալ աջակցության ծառայությունների եւ տնտեսական ռեսուրսների հասանելիություն,ձեռներեցության կարողությունների զարգացում, աշխատանքային հարաբերությունների հավասար հասանելիություն եւ տնտեսական ինքնազարգացման նոր հնարավորություններ:
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից՝ «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,