Երեւանը կհյուրընկալի ՎԶԵԲ 2024թ. տարեկան հանդիպումը եւ գործարար համաժողովը. գրանցումը բաց է մինչեւ մայիսի 8-ը
25 Ապրիլի, 2024

Երեւանը կհյուրընկալի ՎԶԵԲ 2024թ. տարեկան հանդիպումը եւ գործարար համաժողովը. գրանցումը բաց է մինչեւ մայիսի 8-ը


2024 թվականի մայիսի 14-ից 16-ը Երեւանը հյուրընկալելու է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպումը եւ գործարար համաժողովը:

ՎԶԵԲ-ի՝ «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագիրը կրող միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի ոլորտի փորձագետներին, գործարար առաջնորդներին եւ ՎԶԵԲ անդամներին՝ իրենց տեսակետներով փոխանակվելու համար։

Քննարկումները կկենտրոնանան նրա վրա, թե ինչպես օգնել ՎԶԵԲ տարածաշրջանների տնտեսությունների բարգավաճմանը՝ հարափոփոխ միջավայրին հարմարվելու միջոցով: Մասնագետների խմբերը կունենան քննարկումներ մակրոտնտեսական լանդշաֆտին, ֆինանսների հասանելիության բարելավմանը, վերականգնվող էներգիային, բնական ռեսուրսներին, կայուն ենթակառուցվածքներին, տնտեսական ներառմանը, թվայնացմանն ու տեխնոլոգիաներին վերաբերող թեմաների շուրջ:

Միջոցառման ծրագիրը կներառի նաեւ հատուկ երկրների եւ տարածաշրջանների համար նախատեսված նիստեր, ինչպես նաեւ Բանկի վերջին տնտեսական կանխատեսումների վերաբերյալ շնորհանդեսներ:

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը բաց է մինչեւ մայիսի 8-ը։ Գործարար ոլորտի մասնակիցների համար գործում է մասնակցության վճար։ Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների, այդ թվում՝ օպերատորների, լուսանկարիչների եւ տեխնիկական մասնագետների դեպքում գրանցման վճար չկա: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) պարագայում յուրաքանչյուր կազմակերպությունից անվճար հիմունքներով կարող է մասնակցել առավելագույնը երկու հոգի։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԶԵԲ 2024թ. տարեկան հանդիպումը եւ գործարար համաժողովը Երեւանում

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

8 Մայիսի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,