«EU4Culture» ծրագիրը մեկնարկել է ճամփորդական դրամաշնորհների մրցույթ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում ապրող արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար
15 Դեկտեմբերի, 2023

«EU4Culture» ծրագիրը մեկնարկել է ճամփորդական դրամաշնորհների մրցույթ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում ապրող արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4Culture» ծրագիրը մեկնարկել է ճամփորդական դրամաշնորհների մրցույթ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում ապրող արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար:

Ճամփորդական դրամաշնորհները նախատեսված են գործունեության տարբեր տեսակներին աջակցելու համար՝ ներառյալ փորձուսուցումը, ճանաչողական այցերը, կոնֆերանսները (առցանց եւ անցանց), մասնագիտական զարգացումը եւ այլ նախաձեռնություններ, որոնք իրականացվելու են այլ երկրում՝ խթանելու գիտելիքների փոխանակումը եւ միջմշակութային երկխոսությունը:

Դիմելու իրավունք ունեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում եւ Մոլդովայում օրինական հիմունքներով բնակվող 18 եւ ավելի բարձր տարիքի արվեստագետները եւ մշակութային մասնագետները մշակութային եւ ստեղծագործական բոլոր ոլորտներից։ Դիմումներն ընդունվում են միայն անհատական եւ միջազգային ճամփորդական նախագծերի համար։

Մրցույթի շրջանակում առաջարկվում է շարժունակության չորս տեսակ.

  • Կարճաժամկետ ճամփորդություն (5-10 օրացույցային օր, ներառյալ ճանապարհորդության օրերը) – մինչեւ 1,500 եվրո
  • Միջնաժամկետ ճամփորդություն (11-35 օրացույցային օր, ներառյալ ճանապարհորդության օրերը) – մինչեւ 3,500 եվրո
  • Երկարաժամկետ ճամփորդություն (36-84 օրացույցային օր, ներառյալ ճանապարհորդության օրերը) – մինչեւ 5,000 եվրո
  • Վիրտուալ ճամփորդություն (նախատեսված է ոչ թե ճանապարհորդության, այլ մեկ այլ երկրում տեղի ունեցող միջոցառմանն առցանց մասնակցության համար) – մինչեւ 1,000 եվրո, որը նախատեսված է բացառապես գրանցման վճարը ծածկելու համար։

«EU4Culture» ճամփորդական դրամաշնորհների դիմորդները պետք է մշակեն իրենց կողմից առաջարկվող միջազգային շարժունակության գործողության ծրագիր եւ բյուջե ու այն ներկայացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալի (GAP) միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 16-ին, ժամը 23:59-ին է (ԿԵԺ)։

Հետաքրքրված անձինք կարող են նախապես գրանցվել՝ մասնակցելու «EU4Culture»-ի շարժունակության դրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը։ Հայաստանցի դիմորդների համար նախատեսված հանդիպումը կկայանա 2024 թվականի հունվարի 16-ին (գրանցում

«EU4Culture»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագիր է, որն աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոչ մայրաքաղաքային բնակավայրերին։ Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից: Իր ստեղծման օրվանից «EU4Culture»-ն իրականացրել է շարժունակության դրամաշնորհների երեք մրցույթ՝ աջակցելով 274 անհատների շարժունության ծրագրերին:

Իմացիր ավելին

«EU4Culture» ճամփորդական դրամաշնորհների մրցույթի ուղեցույց

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

16 Փետրվարի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,