Լեհաստանի Կատովիցե քաղաքում ապրիլի 25-ից 27-ն ընթացող Եվրոպական տնտեսական կոնգրեսի շրջանակներում կազմակերպված «Երիտասարդ առաջնորդների եվրոպական ֆորում» եռօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան 50 երիտասարդ եվրոպական դեսպաններ, որոնցից 20-ը՝ Ուկրաինայից: Ֆորումին մասնակցում են շուրջ 200 երիտասարդ առաջնորդներ ԵՄ-ից ու հարևան երկրներից, ովքեր կունենան Եվրոպայում երիտասարդական համագործակցության տարբեր կարևոր ասպեկտներին նվիրված պանելային քննարկումներ և թեմատիկ աշխատաշրջաններ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ուկրաինացի երիտասարդության իրավիճակին:
Ֆորումի գաղափարն է տարածք տրամադրել Եվրոպական միության, Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության երկրների նախաձեռնող երիտասարդ ակտիվիստներին՝ իրենց փորձով կիսվելու, ծանոթությունների շրջանակն ընդլայնելու և ողջ Եվրոպայում երիտասարդներին հուզող կարևոր հարցեր քննարկելու նպատակով: Եռօրյա ֆորումին կմասնակցեն երիտասարդ ակտիվիստներ ողջ Եվրոպայից, ինչպես նաև Կոնգրեսին մասնակցող տարածաշրջանային համալսարանների ուսանողներ և ձեռներեցներ:
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան բոլորովին նոր մարտահրավերներ է ստեղծում Եվրոպայի համար, որոնց հետևանքները մենք ի վիճակի չենք ամբողջությամբ կանխատեսել»,- ասում են կազմակերպիչները։ Ուստի, բոլոր աշխատաշրջանների և աշխատաժողովների համատեքստը լինելու է պատերազմը և ուկրաինական հասարակությանն աջակցելու հնարավորությունները։ «Մեր նպատակն է նաև, որ Ուկրաինայից ֆորումին մասնակցի երիտասարդ առաջնորդների ամենամեծ հնարավոր խումբը, որպեսզի միասին խոսենք քաղաքացիական հասարակությունների մոբիլիզացման մասին՝ Ռուսաստանից եկող սպառնալիքներին հակազդելու համար»:
Օրակարգում ներառված են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը և Եվրոպական երիտասարդության 2019-2027 թթ. ռազմավարությունը, ինչպես նաև 2021-2027 թթ. ԵՄ երիտասարդական ծրագրերի թեմատիկ առաջնահերթությունները, ներառյալ ներառականությունը և բազմազանությունը, թվային փոխակերպումը, շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխության դեմ պայքարն ու մասնակցությունը ժողովրդավարական կյանքին:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,