Արեւելյան գործընկերության համաթիվ 2023. Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը խթանում է տարածաշրջանի եւ ԵՄ-ի միջեւ ավելի խորը ինտեգրումը
26 Հունվարի, 2024

Արեւելյան գործընկերության համաթիվ 2023. Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը խթանում է տարածաշրջանի եւ ԵՄ-ի միջեւ ավելի խորը ինտեգրումը


Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) պատրաստած «Արեւելյան գործընկերության համաթիվ» զեկույցում ասվում է, որ քաղաքացիական հասարակությունը, չնայած Բելառուսում եւ Ադրբեջանում աճող մարտահրավերներին, շարունակում է լինել այն ուժը, որի հետ պետք է հաշվի նստել ԱլԳ տարածաշրջանում, եւ անբաժանելի դեր է խաղում Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում ԵՄ ընդլայնման գործընթացում։ Զեկույցում նաեւ ասվում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա նպաստել է ԱլԳ որոշ երկրների եւ ԵՄ-ի միջեւ տրանսպորտի, էներգետիկայի եւ առեւտրի ոլորտներում ավելի խորը ինտեգրմանը:

ԱլԳ համաթիվը ծառայում է որպես փարոս՝ գնահատելով ԱլԳ վեց երկրների առաջընթացը երեք հարթություններում՝ «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ օրենքի գերակայություն», «Քաղաքականության մոտարկում ԵՄ-ի հետ» եւ «Կայուն զարգացման նպատակներ»: Այն ուղղված է ԵՄ եւ ԱլԳ շահագրգիռ կողմերին, քաղաքականություն մշակողներին, լրատվամիջոցներին եւ քաղաքացիական հասարակությանը:

ԱլԳ համաթիվը լոկ տվյալների հավաքագրում եւ չափում չէ: Այն հաշվի է առնում տարաբնույթ փոփոխություններ (բարեփոխումների առաջընթաց, առաջխաղացում, ժողովրդավարությունից նահանջ, քաղաքականության շեղումներ), ինչպես նաեւ լճացումն ու փոփոխության բացակայությունը։ Իր գնահատման մեջ այն ինտեգրում է համընդգրկուն խնդիրները՝ հատուկ ուշադրության արժանացնելով գենդերային հավասարության եւ մարդու իրավունքների վրա:

2023 թվականի համաթվում Հայաստանը համեմատաբար կայուն դիրքերում է, սակայն բարեփոխումների լճացումը եւ հիմնական ոլորտներում հետընթացի հավանականությունն ակնհայտ է։ Հայաստանի ցածր համախառն միավորը կապված է ժողովրդավարության եւ լավ կառավարման, հատկապես հանրային հաշվետվողականության, լրատվամիջոցների անկախության (որտեղ այն նախկինում առաջինն էր), կարծիքի եւ արտահայտվելու ազատության, հավաքների եւ միավորումների ազատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հետընթացի հետ, սակայն այս կորուստները «փոխհատուցվել» են դատական անկախության բարելավմամբ:

ԱլԳ յուրաքանչյուր երկրի առաջընթացը կարելի է ուսումնասիրել եւ համեմատել ԱլԳ համաթվի դինամիկ տեղեկատվական վահանակի միջոցով:

Իմացիր ավելին

ԱլԳ համաթիվ

ԱլԳ համաթվի դինամիկ տեղեկատվական վահանակ

Գլխավոր 10 գլոբալ բացահայտումներ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,