
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ղեկավարման եւ կառավարման բարելավմանը» (ՍԻԳՄԱ) նախաձեռնության կողմից վերջերս ներկայացված հանրային կառավարման սկզբունքները:
Սկզբունքների ներկայացման միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Ուժեղ, հմուտ եւ լավ աշխատող պետական կառավարումը Հայաստանի քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման եւ այդպիսով ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու նախապայմանն է»,- ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։
ՍԻԳՄԱ-ն Եվրոպական հանձնաժողովի ու Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որը ֆինանսավորվում է հիմնականում Եվրոպական միության կողմից: Այն պահանջարկի վրա հիմնված գործիք է, որն օգնում է հզորացնել ավելի լավ պետական կառավարման հիմքերը` այդպիսով աջակցելով սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.