EU NEIGHBOURS east ծրագիրը ողջունել է 347 նոր երիտասարդ եվրոպական դեսպաններին

EU NEIGHBOURS east ծրագիրը ողջունել է 347 նոր երիտասարդ եվրոպական դեսպաններին։ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ ակտիվ մանդատ ունեցող դեսպանների ընդհանուր թիվը կազմում է 930։ Այս աշնանը ծրագիրը ստացել է ընդհանուր առմամբ 1498 դիմում, ընդ որում՝ դիմողների մեջ առաջատարն Ադրբեջանն է՝ 534 դիմումով։ Ըստ երկրների՝ արդյունքներն հետեւյալն են. Հայաստան – 41 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝ 117 ակտիվ դեսպան). Ադրբեջան – 70 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝ 203 ակտիվ դեսպան). ԵՄ/ՄԹ/Բելառուս – 73 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝ 181 ակտիվ դեսպան). Վրաստան – 64 նոր ընտրված դեսպան (ընդհանուր՝...

Continue reading

ԵՄ խորհուրդը հաստատել է «Գլոբալ դարպասներ»-ի 2026 թ. նախագծերի ցանկը

Դեկտեմբերի 10-ին Եվրոպական միության խորհուրդը հաստատեց «Գլոբալ դարպասներ»-ի (Global Gateway) 2026 թվականի առաջատար նախագծերի ցանկը, որն այժմ ներառում է 256 նախաձեռնություն։ Այդ նախագծերն իրականացվում են թվային տեխնոլոգիաների, կլիմայի եւ էներգետիկայի, տրանսպորտի, առողջապահության, կրթության եւ հետազոտությունների ոլորտներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Ի տարբերություն նախորդ տարիների, 2026 թվականի ցանկում նոր առաջատար նախագծեր ընդգրկված չեն։ Փոխարենը, այն կենտրոնանում է առաջատար նախագծերի առկա պորտֆելի վրա, համախմբում եւ պարզեցնում...

Continue reading

Մեկնարկել է ԱլԳ քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի 2026 թ. հայտերի ընդունումը

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը հայտարարում է ԵՄ կողմից ֆինանսավորվող 2026 թվականի կրթաթոշակային ծրագրի շրջանակում իր առաջին հայտամրցույթի մասին։ Քաղաքացիական հասարակության կրթաթոշակների այս մրցույթը բաց է Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց ներկայիս գտնվելու վայրից։ Դիմորդները պետք է լինեն 18 տարեկանից բարձր, ունենան անգլերեն լեզվի լավ իմացություն եւ ունենան համայնքային ակտիվության կամ քաղաքացիական տեխնոլոգիաների ոլորտում կրթաթոշակային նախագծի...

Continue reading

Արեւելյան գործընկերության համաթիվ 2023. Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը խթանում է տարածաշրջանի եւ ԵՄ-ի միջեւ ավելի խորը ինտեգրումը

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) պատրաստած «Արեւելյան գործընկերության համաթիվ» զեկույցում ասվում է, որ քաղաքացիական հասարակությունը, չնայած Բելառուսում եւ Ադրբեջանում աճող մարտահրավերներին, շարունակում է լինել այն ուժը, որի հետ պետք է հաշվի նստել ԱլԳ տարածաշրջանում, եւ անբաժանելի դեր է խաղում Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում ԵՄ ընդլայնման գործընթացում։ Զեկույցում նաեւ ասվում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա նպաստել է ԱլԳ որոշ երկրների եւ ԵՄ-ի միջեւ տրանսպորտի, էներգետիկայի եւ առեւտրի ոլորտներում ավելի խորը ինտեգրմանը: ԱլԳ համաթիվը...

Continue reading

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,