Հայաստանում 2024 թվականի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն մայիսի 10-ից հունիսի 6-ը։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Երեւանում եւ հանրապետության տարբեր մարզերում կանցկացնի տոնական միջոցառումներ, ինչպես նաեւ տեղեկատվական հանդիպումներ, ցուցահանդեսներ եւ համերգներ՝ նվիրված Հայաստանում ԵՄ գործունեությանը։
Միջոցառումների ծրագիրը մեկնարկում է մայիսի 10-ին Երեւանում՝ «Եվրոպան մենք ենք» ցուցահանդեսի բացմամբ։ Մայիսի 27-ից հունիսի 6-ը Երեւանում եւ մարզերում կանցկացվի նաեւ կինոփառատոն։
Մայիսի 17-ին տոնակատարությունները կհասնեն Լոռի։ Այստեղ կանցկացվի տեղական նախագծերի տեղեկատվական ցուցահանդես, ինչպես նաեւ տարբեր տոնական միջոցառումներ եւ համերգ՝ մարզի բնակիչների համար։
Մայիսի 23-ին ցուցահանդես եւ տոնական միջոցառումներ կանցկացվեն Սյունիքում։
Գյումրիի, Օշականի եւ Վայքի եվրաակումբներում միջոցառումներ կկազմակերպեն նաեւ հայաստանցի երիտասարդ եվրոպական դեսպանները (YEAs)։
Միջոցառումների առավել մանրամասն ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,