Եվրոպական միությունը Հայաստանում մեկնարկում է հոգեկան առողջությանը նվիրված նոր նախաձեռնություն
19 Ապրիլի, 2024

Եվրոպական միությունը Հայաստանում մեկնարկում է հոգեկան առողջությանը նվիրված նոր նախաձեռնություն


Ապրիլի 16-ին Երեւանում տրվել է հոգեկան առողջությանը նվիրված ԵՄ նոր նախաձեռնության մեկնարկը։

«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը եւ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաեւ հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։

2 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի եւ Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի գործընկերությամբ։

Ծրագրի մեկնարկի միջոցառմանն իր խոսքում Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին՝ դիտարկելով հոգեկան առողջությունը որպես երկրի դիմակայունության կարեւոր գործոն։

«Հոգեկան առողջությունը մարդու իրավունք է։ Մեր մոտեցումը դիտարկում է հոգեկան առողջությունն առողջապահական համատեքստից անդին՝ տեսնելով այն սերտորեն կապակցված կրթության, սոցիալական ծառայությունների, թվայնացման, զբաղվածության, շրջակա միջավայրի եւ կլիմայի ոլորտների հետ»,- ասել է Մարագոսը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,