Հայաստանում ԵՄ աջակցությամբ գործող Artbox ստեղծարար ինկուբատորը, որն աջակցության ամբողջական փաթեթ է տրամադրում առևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար գաղափարներին, նախաձեռնել է առաջարկների մրցույթ։
Մրցույթի նպատակն է աջակցել արվեստի առևտրայնորեն կենսունակ նախագծերին և դրանք ներկայացնել մշակույթի ոլորտի առաջատար ներդրողներին:
Այս գարնանը 12 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն փուլի ընթացքում ընտրված ստեղծագործական թիմերը կմասնակցեն բիզնես առաջնորդների և մշակութային հայտնի գործիչների կողմից անցկացվող սեմինարներին, կմշակեն ռազմավարություն և ակտիվներ (բիզնես պլան, մարքեթինգային պլան, փիչինգի փաթեթ, կայք և այլն) և իրենց նախագծերը կներկայացնեն հանրահայտ մշակութային ներդրողների և ձեռներեցների դատին՝ հնարավոր ներդրման համար։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 21-ն է։
Artbox-ը ստեղծվել է «Ստեղծարար Հայաստան» («Creative Armenia») հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերութան (GIZ) «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համագործակցությամբ։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում