Կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի և մեդիա հետազոտությունների հարցերում մասնագիտացած անձինք հրավիրվում են մասնակցելու Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող հետազոտական դրամաշնորհային մրցույթին:
Դրամաշնորհը կտրամադրվի «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից։ Ծրագրի հիմնական նպատակը հայաստանյան մեդիա ոլորտի զարգացումն է, որպիսի վերջինս կարողանա ավելի լիարժեք իրագործել իր վերահսկիչ դերը հայ հասարակությունում։ Այն իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ «Բի-Բի-Սի Մեդիա էքշն»-ի, ԲՀՀ-Հայաստանի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի (Hetq.am) և «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի (Factor.am) հետ։
Ուսումնասիրությունը պետք է նաև վերլուծի, թե ինչպես են հայկական լրատվամիջոցները լուսաբանում շրջակա միջավայրին առնչվող թեմաները եւ ինչպիսի դեր ունեն լրատվամիջոցները որպես բնապահպանական ակտիվության առանցքային դերակատար:
Ուսումնասիրության ընդհանուր բյուջեն չպետք է գերազանցի 2000 եվրոն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 2-ն է։
Դրամաշնորհային առաջարկները (pdf, word, excel) պետք է էլեկտրոնային եղանակով ուղարկվեն dw-akademie.armenia@dw.com հասցեին՝ թեմայի տողում նշելով «Research proposal» (թարգմ.՝ «Հետազոտության առաջարկ»):
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,