ՎԻԱ հիմնադրամը Հայաստանում մեկնարկում է ներդրումային պատրաստության ծրագիր. դիմելու վերջնաժամկետը ապրիլի 14-ն է
11 Ապրիլի, 2024

ՎԻԱ հիմնադրամը Հայաստանում մեկնարկում է ներդրումային պատրաստության ծրագիր. դիմելու վերջնաժամկետը ապրիլի 14-ն է


ԵՄ ֆինանսական աջակցությամբ գործող ՎԻԱ հիմնադրամը հրավիրում է հայաստանյան սոցիալական ձեռնարկություններին դիմել իր նոր ներդրումային պատրաստության ծրագրին:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների հզորացումն է՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ ու տեսլական հաջողությամբ ֆինանսավորում ներգրավելու եւ բիզնեսը մասշտաբայնացնելու համար: Խնամքով մշակված ուսումնական ծրագրի շնորհիվ մասնակիցները կստանան գիտելիքներ Ազդեցության ռազմավարության եւ մոդելավորման, մասշտաբայնության պատրաստվածության եւ ֆինանսական մոդելավորման վերաբերյալ՝ երեք առանձին մոդուլների միջոցով:

Բացի այդ, նրանք կունենան հնարավորություն աշխատել մենթորների եւ խորհրդատուների հետ՝ տիրապետելով հաջողակ սոցիալական ձեռնարկություն հիմնադրելու համար անհրաժեշտ հմտություններին:

Սոցիալական ձեռնարկությունները վերջնական ներկայացման հիման վրա կստանան անհրաժեշտ ֆինանսավորում՝ իրենց ձեռնարկությունները հաջորդ մակարդակի հասցնելու համար:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 14-ը։

ՎԻԱ ֆոնդը ստեղծվել է ԵՄ ֆինանսավորմամբ` որպես «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի (Collaborate For Impact) մաս, որը գլխավորում է Impact Europe-ը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

14 Ապրիլի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,