
Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից երեքական լուսանկարիչներ (ընդհանուր թվով՝ 18 լուսանկարիչ) անցել են EU NEIGHBOURS EAST-ի և FOTOFESTIWAL-ի «Ընտանեկան կապեր» թեմայով ֆոտոմրցույթի եզրափակիչ փուլ։
Բոլոր 18 մասնակիցները հրավիրվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ մարտի 31-ին կայանալիք գալա մրցանակաբաշխության ժամանակ կհայտարարվեն վեց հաղթողների անունները (յուրաքանչյուր երկրից՝ մեկական), որոնցից յուրաքանչյուրը կստանա 1,000 եվրոյի չափով դրամական մրցանակ:
Հինգ հոգուց բաղկացած միջազգային բարձրակարգ ժյուրիի կազմն ընդհանուր առմամբ ավելի քան 400 հայտերից ի վերջո կազմել է կարճ ցուցակ՝ յուրաքանչյուր երկրից ընդգրկելով երեքական լուսանկարիչների:
Մրցույթի շրջանակում լուսանկարիչները պետք է ներկայացնեին 8-20 լուսանկարների շարք, որոնք կարտահայտեին «ընտանեկան կապեր» թեմայի վերաբերյալ իրենց անձնական մեկնաբանությունները․ ինչպե՞ս է մեր ընտանիքը կամրջում մեզ մեր արմատների, մշակույթի, ավանդույթների, հայացքների և ապագայի հետ: Ո՞ր կապերն են ընկած ընտանիքի հիմքում և միավորում մեզ: Ինչպե՞ս են այդ կապերը հարմարվում հարափոփոխ աշխարհին, տեխնոլոգիաներին, կոնֆլիկտներին, սիրուն և կորստին:
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից յուրաքանչյուրը EU NEIGHBOURS EAST վեբկայքում ունի հատուկ էջ, որտեղ ներկայացված են նրանց ֆոտոպատմությունները: Կարճ ցուցակում ընդգրկված 18 լուսանկարիչներն են.
Հայաստան
Նազիկ Արմենակյան – Իմ պատերազմը (ֆրագմենտալ ապրում)
Ադրբեջան
Օրխան Ազիմով – Կրթությունից զուրկ
Ազիզ Քարիմով – Միջոցառումներ ընդդեմ կորոնավիրուսային հիվանդության բռնկման
Բելառուս
Պաշա Կրիչկո – Բելառուսական կապեր
Վերոնիկա Մալյաուկա – Հիշողություններ տան մասին
Տատյանա Տկաչովա – Մայր հայրենիք
Վրաստան
Նաթելա Գրիգալաշվիլի – Վրացի քոչվորների վերջին օրերը
Եկատերինա Կոլեսնիկովա – Առավոտը չափազանց վաղ է սկսվում
Մոլդովա
Ռամին Մազուր – Դեպի ձախ կողաթեքվածք
Ուկրաինա
Մարիսյա Մյանովսկա – Օ՜, եղբա՛յր, որտե՞ղ ես դու
Մրցույթը կազմակերպել է EU NEIGHBOURS EAST ծրագիրը՝ Fotofestiwal-ի հետ համատեղ: EU NEIGHBOURS EAST-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային հաղորդակցության ծրագիր է, որը նպաստում է Եվրոպական միության, վերջինիս քաղաքականության, ինչպես նաև Արևելյան հարևանության երկրներում նրա կողմից իրականցվող աջակցության ծրագրերի մասին իրազեկության բարձրացմանը։ Fotofestiwal-ը հիմնադրվել է 2001 թվականին որպես լուսանկարչությամբ զբաղվող արհեստավարժ մասնագետների կոլեկտիվ, որից հետո այն վերածվել է Եվրոպայի ամենաարդիական լուսանկարչական փառատոններից մեկի:





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.