Իռլանդիան խոստանում է աջակցել Ուկրաինային եւ թեկնածու երկրներին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելիս
3 Հուլիսի, 2026

Իռլանդիան խոստանում է աջակցել Ուկրաինային եւ թեկնածու երկրներին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելիս


Հուլիսի 1-ին Իռլանդիան ութերորդ անգամ ստանձնեց Եվրոպական միության խորհրդի նախագահությունը։ Իռլանդիան նախագահությունը ստանձնում է Կիպրոսից եւ 2027 թվականի հունվարի 1-ին այն կփոխանցի Լիտվային։

Եվրոպական միության խորհրդում Իռլանդիայի նախագահության պաշտոնական մեկնարկը Դուբլինի ամրոցում կայացած արարողության ժամանակ ողջունեց Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը։

«Հենց այս նպատակասլաց, դրական եւ վճռական ոգով ենք մենք նայում հաջորդ վեց ամիսներին եւ մտորում այն ​​մասին, թե ինչու է ԵՄ-ն միավորվել՝ ստեղծելու մի մայրցամաք, որտեղ խաղաղությունը, ազատությունն ու բարգավաճումը ոչ թե արտոնություններ են քչերի համար, այլ իրավունքներ են բոլորի համար», — ասել է Միխոլ Մարտինը։

Նա նաեւ նշել է, որ Իռլանդիայի գլխավորությամբ ԵՄ խորհուրդը կշարունակի անսասան աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, «որի ժողովուրդը ցուցաբերել է նման քաջություն եւ վճռականություն իր երկիրը պաշտպանելու գործում», ինչպես նաեւ հավելել է, որ «նրանք արժանի են արդար եւ երկարատեւ խաղաղության»։

Խորհուրդը նաեւ կաջակցի այն երկրներին, որոնք ցանկանում են միանալ Եվրոպական միությանը, որպեսզի նրանք առաջ շարժվեն անդամակցության իրենց ճանապարհով՝ «նպաստելով մեր հարեւանության մեջ ավելի մեծ բարգավաճման եւ կայունության ապահովմանը», — ասել է Միխոլ Մարտինը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի ողջույնի խոսքը



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,