«EU4 Independent Media» ծրագիրը մինչեւ 100,000-ական եվրո է առաջարկում ԱլԳ երկրներում հետաքննական լրագրողական նյութերի արտադրության ծրագիր իրականացնելու համար. դիմելու վերջնաժամկետը հուլիսի 9-ն է
28 Հունիսի, 2023

«EU4 Independent Media» ծրագիրը մինչեւ 100,000-ական եվրո է առաջարկում ԱլԳ երկրներում հետաքննական լրագրողական նյութերի արտադրության ծրագիր իրականացնելու համար. դիմելու վերջնաժամկետը հուլիսի 9-ն է


Հուլիսի 9-ին լրանում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործող «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4 Independent Media) ծրագրի մեկնարկած հետաքննական լրագրողական նյութերի արտադրության ծրագրի համար հայտերի ընդունման վերջնաժամկետը։

Ծրագիրն ուղղված է Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային եւ նպատակ ունի նպաստել հանրային բարձր հետաքրքրություն ներկայացնող թեմաներով ազդեցիկ եւ համոզիչ հետաքննությունների պատրաստմանը։

Մրցույթի շրջանակներում աջակցության ենթակա հետաքննական թեմաները ներառում, բայց չեն սահմանափակվում հետեւյալով.

  • կոռուպցիոն եւ ֆինանսական հանցագործություններ, կազմակերպված հանցավորություն,
  • հանրային անվտանգություն, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ,
  • շրջակա միջավայր եւ կլիմայի փոփոխություն, առողջապահություն:

Մրցույթը բաց է Արեւելյան գործընկեր երկրների լսարանները սպասարկող օրինական գրանցում ունեցող լրատվական կազմակերպությունների համար, ներառյալ՝ վտարանդի կազմակերպությունները, լրագրողական եւ մամուլի ազատության ոչ առեւտրային կազմակերպությունները, անկախ բովանդակություն արտադրող ընկերությունները եւ այս կազմակերպություններից որեւէ մեկի անունից գործող լրագրողների/բովանդակության արտադրության թիմերը։

Մեկ ծրագրի առավելագույն բյուջեն 100,000 եվրո է:

Հետաքրքրության դեպքում խնդրում ենք դիմել միայն առցանց դիմումի ձեւը լրացնելու միջոցով: Ծանոթացեք նաեւ համապատասխանության չափանիշներին ու հաճախ տրվող հարցերին։ Դիմումը լրացնելիս առաջացած ցանկացած հարցի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Իմացիր ավելին

Մրցույթի հայտարարություն եւ հաճախ տրվող հարցեր

Համապատասխանության չափանիշներ

Դիմել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,