«ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագիրը մեկնարկում է ինքնուրույն ուսումնառության դասընթաց լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների համար
29 Մայիսի, 2023

«ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագիրը մեկնարկում է ինքնուրույն ուսումնառության դասընթաց լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների համար


ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4Independent Media) ծրագիրը մեկնարկել է առցանց դասընթացների շարք՝ նախատեսված լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների համար: Բոլոր դասընթացները ենթադրում են ինքնուրույն ուսումնառություն, ինչը նշանակում է, որ դրանց կարող եք մասնակցել ըստ ձեր հարմարության։

«ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագրի նպատակն է խթանել Արեւելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) գործող անկախ լրատվամիջոցների դիմակայունությունը եւ ֆինանսական կայունությունը:

Ծրագրի մշակած առցանց ռեսուրսները օգնում են լրատվական կազմակերպություններին զարգացնել կառավարման եւ խմբագրական հմտություններն ու աջակցել քաղաքականապես եւ տնտեսապես բարդ միջավայրերում աշխատող լրագրողներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայում պատերազմը լուսաբանող լրագրողներին:

Օրինակ, պատերազմի լուսաբանման եւ ռիսկերի գնահատման մասին էլեկտրոնային դասընթացները մշակել է BBC-ի Մոսկվայի ու Բաղդադի բյուրոների նախկին ղեկավար Քրիս Բութը:

Պատերազմի լուսաբանման վերաբերյալ դասընթացը ներառում է պատերազմի լուսաբանման էթիկական նկատառումները եւ նպատակ ունի առավելագույնի հասցնել լուսաբանման որակը` միաժամանակ նվազագույնի հասցնելով այլոց եւ հենց լրագրողներին վնաս պատճառելու ռիսկը:

Ռիսկերի գնահատման վերաբերյալ դասընթացը համապարփակ վեբինար է՝ ուղեցույց այն մասին, թե ինչպես կարելի է գնահատել ռիսկերը, երբ խմբագրության՝ ռազմական հակամարտությունները եւ պատերազմները լուսաբանող անձնակազմն աշխատում է թշնամական միջավայրում։

«Management Kit» դասընթացը ԱլԳ երկրների լրատվական խմբագրությունների ղեկավարների համար նախատեսված ռեսուրս է: Այն նպատակ ունի աջակցել անկախ լրատվական կազմակերպությունների նորությունների բաժնի խմբագիրների ուսուցմանը եւ վերապատրաստմանը: Այն նպատակ ունի ծանոթացնել նրանց նորությունների կառավարման հիմունքների հետ եւ օգնել դրանց գործնական կիրարկման հարցում՝ հիմնական փաստաթղթերի ձեւանմուշների եւ օժանդակ տեսանյութերի միջոցով: Դասընթացը մշակվել է լրատվության հարցերով անկախ խորհրդատու Զոի Փորթերի (Մեծ Բրիտանիա) եւ «Պալիտրա Մեդիա»-ի լրատվական տնօրեն Նատալյա Մումլաձեի (Վրաստան) կողմից:

Վերջերս հրապարակված խմբագրական կանոնների վերաբերյալ դասընթացը մշակվել է Էդինբուրգի Նափիեր համալսարանի լրագրության դասախոս Միրանդա Հերսթի կողմից: Դասընթացը մանրամասն բացատրություն է տալիս, թե ինչու են խմբագրական կանոնները կարեւոր եւ ինչպես են դրանք օգնում խմբագրական աշխատանքին լրատվության բաժնում:
Դասընթացները զետեղված են EU NEIGHBOURS east-ի վեբկայքի «Մեդիա» բաժնում, որտեղ կարող եք ծանոթանալ նաեւ լրատվամիջոցների համար ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ հնարավորությունների, ներառյալ վերապատրաստման, ֆինանսավորման եւ դրամաշնորհների վերաբերյալ մանրամասներին, ԵՄ ֆինանսավորմամբ լրատվամիջոցների աջակցմանն ուղղված ծրագրերի մասին վերջին նորություններին, նյութերին ու տեղեկատվությանը, ինչպես նաեւ լրատվամիջոցների մասին ուսումնասիրություններին ու զեկույցներին։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,