Գյումրիի եվրաակումբն իսպանական չուրոսի պատրաստմամբ մեկնարկել է «Եվրախոհանոց» միջոցառումների շարքը
2 Մայիսի, 2024

Գյումրիի եվրաակումբն իսպանական չուրոսի պատրաստմամբ մեկնարկել է «Եվրախոհանոց» միջոցառումների շարքը


Ապրիլի 28-ին Գյումրիի եվրաակումբում տեղի է ունեցել «Եվրախոհանոց» («EuroKitchen») ձեւաչափի առաջին միջոցառումը Հայաստանում՝ նվիրված իսպանական խոհանոցին։

Երիտասարդ եվրոպական դեսպանների (YEAs) կողմից մեկնարկած նոր ձեւաչափը նպատակ ունի տեղացիներին ծանոթացնել ԵՄ տարբեր երկրների ազգային խոհանոցներին եւ մշակութային զուգահեռներ անցկացնել Հայաստանի հետ:

Առաջին միջոցառումը վարել է Հայաստանում Իսպանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն, ով ցույց է տվել, թե ինչպես են պատրաստում իսպանական չուրոս։

Պատրաստելու ընթացքում մասնակիցները քննարկումներ են ունեցել նաեւ իսպանական ազգային խոհանոցի եւ ընդհանուր առմամբ՝ իսպանական մշակույթի մասին:

«Ինձ համար հետաքրքիր է բացահայտել իսպանական մշակույթը խոհանոցի տեսանկյունից։ Կարծում եմ, մեր մշակույթներն ունեն ընդհանրություններ, եւ այսօր ես հետաքրքրված եմ ուսումնասիրել այն երիտասարդ եվրոպական դեսպանների եւ Գյումրիի եվրաակումբի հետ միասին»,- նշել է մասնակիցներից մեկը:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (YEAs) նախաձեռնությունը միավորում է սոցիալապես ակտիվ երիտասարդներին Արեւելյան գործընկերության վեց երկրներից, Եվրոպական միությունից եւ Միացյալ Թագավորությունից՝ խթանելու երկխոսությունը եւ բարձրացնելու ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների հետ նրա համագործակցության մասին իրազեկվածությունը։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,