Նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի երրորդ հանդիպումը։
Հարթակը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրոպական միության եւ միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով Հայաստանի համար ԵՄ Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների համատեքստում ներդրումային հոսքերի խթանմամբ նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը եւ տնտեսական աճին։ Հանդիպումը համանախագահում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտի կարեւոր նշանակության ներդրումները. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը, որը թույլ կտա Հայաստանի բարձր լարման էլեկտրահաղորդման ցանցը միացնել վրացական էլեկտրացանցին, «Սիսիան-Քաջարան» ճանապարհը, որը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի հատված է եւ կառուցվելուն պես կնպաստի ճանապարհորդության հեռավորության կրճատմանը, ինչպես նաեւ քաղաքային ենթակառուցվածքներին ուղղված «Դիմակայուն Սյունիքի շրջանակային վարկը»։
Հանդիպման ավարտին վերահաստատվեց Հարթակի համատեքստում շարունակական համագործակցության եւ «Դիմակայության եւ աճի» նոր ծրագրի շրջանակում Հայաստանում նոր ներդրումային հնարավորությունների հետագա ուսումնասիրման հանձնառությունը։ ՀՀ իշխանությունները հայտնեցին առեւտրի եւ տնտեսական դիվերսիֆիկացման հետագա ամրապնդման համարանհրաժեշտ որակյալ ենթակառուցվածքների եւ կապիտալի շուկայի զարգացման նպատակով Հայաստանին հետագա աջակցության անհրաժեշտության մասին։ 2024-2027 թվականների համար ԵՄ-ն կտրամադրի 270 միլիոն եվրո աջակցություն՝ 200 միլիոն եվրո դրամաշնորհային օժանդակություն եւ 70 միլիոն եվրո դրամաշնորհային ֆինանսավորում՝ խթանելու խթանելու ներդրումները միակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտներում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,