ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. նոյեմբերի 15-ին հայտարարեցին Երեւանում էներգաարդյունավետության բարելավման համար ԵՄ ավելի քան 10 միլիոն եվրո դրամաշնորհի մասին։
Եվրամիության այս ներդրումային դրամաշնորհը նախատեսված է լրացնելու ԵՆԲ Գլոբալի հետ 2023 թվականի նոյեմբերին ստորագրված 25 միլիոն եվրո վարկային համաձայնագիրը: Երեւանի քաղաքապետարանն այս միջոցները կօգտագործի ավելի քան 100,000 քառ. մետր ընդհանուր մակերեսով հանրային շենքերի վերանորոգման համար՝ կենտրոնանալով էներգիայի սպառման եւ CO₂ արտանետումների կրճատման վրա: Նախատեսվում է էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնել թվով 6 պոլիկլինիկաներում եւ 32 մանկապարտեզներում: Հիմնական միջոցառումները ներառում են շենքերի երեսպատման թարմացումը, պատուհանների փոխարինումը, ինչպես նաեւ արդյունավետ կաթսաների, արեւային ջրատաքացուցիչների եւ էներգախնայող լուսավորության տեղադրումը:
«Նախագիծը ոչ միայն կնպաստի Երեւանում էներգիայի սպառման եւ ածխածնի հետքի կրճատմանը, այլեւ մեծապես կբարելավի երեխաների, մանկավարժների, հիվանդների եւ բուժաշխատողների կյանքի որակը», — նշել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով համակարգում է բանկի գործունեությունը Հայաստանում։
Նախաձեռնությունը համահունչ է Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրին, որը մասնավորապես նպաստում է «Ներդրումներ կանաչ Երեւանում. էներգաարդյունավետություն» առաջնահերթությանը։ Այն նաեւ ԵՄ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) ռազմավարության մաս է կազմում:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,