Հայաստանում գործող հազարավոր բիզնեսների համար վարկավորում ստանալը առավել հեշտ կլինի՝ շնորհիվ Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ թեւի (ԵՆԲ Գլոբալ) շուրջ 70 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսավորման փաթեթի։
ԵՆԲ Գլոբալը 58,5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկեր կտրամադրի հայկական երեք ֆինանսական հաստատություններին՝ Ինեկոբանկին, Արմսվիսբանկին եւ Ֆարմ Կրեդիտ Արմենիային՝ երկրում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) վարկավորումն ընդլայնելու նպատակով: Նշված գումարին որպես հավելում՝ Եվրոպական հանձնաժողովը 11 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի բանկերին՝ բավարարելու հայկական ՄՓՄՁ-ների՝ տեղական արժույթով երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկը:
Ինեկոբանկին տրամադրվող 40 միլիոն եվրո վարկային գիծը կնպաստի հայաստանյան ՄՓՄՁ-ների աճին եւ մրցունակությանը, ինչպես նաեւ ձեռներեցության զարգացմանը։ Արմսվիսբանկին տրամադրվող 16 միլիոն եվրո վարկային գիծը հնարավորություն կտա խթանել բիզնեսի ֆինանսավորումը ողջ Հայաստանում` գումարի մի մասը հատկացնելով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին: 2,5 միլիոն եվրոյի չափով երրորդ վարկը, որը կստանա Ֆարմ Կրեդիտ Արմենիան, կուղղվի ֆերմերներին, երիտասարդներին կամ կին ձեռներեցներին պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացմանը խթանելուն, այդ թվում՝ գյուղական վայրերում:
Ամբողջական փաթեթը նպաստում է Եվրոպական միության՝ Հայաստանում 30,000 ՄՓՄՁ-ներին աջակցելու եւ կայուն, նորարարական ու մրցունակ աճը խթանելու նպատակին, ինչպես նշված է Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրում:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,