Մարդու իրավունքների թեմայով ծրագրերի ԵՄ համաշխարհային հայտամրցույթ ՔՀԿ-ների համար
7 Դեկտեմբերի, 2023

Մարդու իրավունքների թեմայով ծրագրերի ԵՄ համաշխարհային հայտամրցույթ ՔՀԿ-ների համար


Եվրոպական միությունը մեկնարկել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության թեմաներով ՔՀԿ ծրագրերի համաշխարհային հայտամրցույթ

Դրամաշնորհների համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 31-ը:

Արեւելյան գործընկերության երկրները ներկայացնող դիմորդները կարող են մասնակցել հետեւյալ լոտերի շրջանակներում իրականացվող մրցույթներին, որոնք վերաբերում են կոնկրետ սոցիալական հիմնախնդիրներին եւ դրանց լուծմանը.

·      Լոտ 1. Մարդու իրավունքներ եւ բիզնես

·      Լոտ 2. Հարկադիր աշխատանքի դեմ պայքար

·      Լոտ 3. ԼԳԲՏԻՔ անձանց հավասարություն եւ ներառում

·      Լոտ 4. Կրոնի եւ հավատքի ազատություն։

Նշված լոտերի շրջանակներում ֆինանսական աջակցությունը տատանվում է 1 միլիոնից մինչեւ 3,3 միլիոն եվրո մեկ ծրագրի համար: Այս հայտամրցույթի շրջանակներում հասանելի ընդհանուր բյուջեն 36 միլիոն եվրո է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Հունվարի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,