Հայաստանում ԵՄ պատվիրակությունում վճարվող փորձնակության հնարավորություն երիտասարդ շրջանավարտների համար 
10 Օգոստոսի, 2022

Հայաստանում ԵՄ պատվիրակությունում վճարվող փորձնակության հնարավորություն երիտասարդ շրջանավարտների համար 


Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնությունների բաժինն առաջարկում է մինչև վեց ամիս տևողությամբ վճարվող փորձնակություն, որի մեկնարկը նախատեսված է 2022 թ. հոկտեմբերի 17-ին։

Պատվիրակությունը սպասում է դիմումների Հայաստանում բնակվող երիտասարդ շրջանավարտներից, ովքեր հետաքրքրված են միջազգային հարաբերություններով և ցանկանում են իմանալ ավելին դիվանագիտական առաքելությունների մասին։

Դիմումատուն պետք է ունենա առնվազն մագիստրոսական աստիճան հաղորդակցության, լրագրության, զարգացման, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի կամ հարակից այլ ոլորտներում, ինչպես նաև վարժ տիրապետի հայերեն և անգլերեն լեզուներին։ Ռուսերենի իմացությունը և այդ լեզվով աշխատելու ունակությունը կդիտվի որպես առավելություն։

Փորձնակն աջակցելու է բաժնի տեղեկատվական և հաղորդակցական աշխատանքների նախապատրաստմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կանաչ տնտեսության ոլորտներում զարգացման նախագծերի մշակմանն ու իրականացմանը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 31-ն է։

Իմացիր ավելին 

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Օգոստոսի, 2022

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,