Հայաստան. «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ եւ բնապահպանական տվյալներ» ծրագիրը փնտրում է ծառայությունների մատուցման գործընկեր՝ հաղորդակցության եւ իրազեկման աշխատանքներին աջակցելու նպատակով
18 Հունվարի, 2023

Հայաստան. «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ եւ բնապահպանական տվյալներ» ծրագիրը փնտրում է ծառայությունների մատուցման գործընկեր՝ հաղորդակցության եւ իրազեկման աշխատանքներին աջակցելու նպատակով


ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» ծրագիրը փնտրում է ծառայությունների մատուցման գործընկեր՝ Հայաստանում ջրային խնդիրների և օդի աղտոտվածության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման աշխատանքներին աջակցելու նպատակով։

Ընտրված թեկնածուն կստանձնի հայ հանրության համար համապատասխան ուղերձներ և միջոցառումներ առաջարկելու պատասխանատվություն, ինչպես նաև կկառավարի և կհամակարգի «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» ծրագրի հետ գործողությունների նախագծումն ու իրականացումը։

Մրցույթը բաց է Հայաստանում գործող ընկերությունների կամ հասարակական կազմակերպությունների, համալսարանների, հետազոտական հաստատությունների և այլ կառույցների համար։

Այս պայմանագրով նախատեսված առավելագույն գումարը կազմում է 30,000 եվրո: Բյուջեն ներառում է հետևյալ ծախսերը. ամբողջ թիմի հոնորարներ, հաղորդակցական նյութերի արտադրություն (ինֆոգրաֆիկաներ, տեսանյութեր, լուսանկարներ, բրենդային նյութեր), անհրաժեշտ տպագրական ծառայություններ, միջոցառումների կազմակերպման ծախսեր (միջոցառումների վայր, սնունդ, տրանսպորտ, ՏՏ սարքավորումներ և այլն):

Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

10 Փետրվարի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,