Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է հայաստանաբնակ ճարտարապետներին՝ մասնակցելու արվեստի և ճարտարապետության ինստալյացիաների առաջարկների մրցույթին։ Հայտամրցույթը մեկնարկել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը՝ (ՔՈԱՖ)՝ «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:
Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի շուրջ տեղակայված արվեստի և ճարտարապետության 12 բացօթյա ինստալացիաները պետք է յուրահատուկ հմայք հաղորդեն տարածքին ու բարձրացնեն տարածաշրջանի մշակութային գրավչությունը:
Դիմելու համար հրավիրվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունները, ինչպես նաև հայաստանաբնակ արվեստագետների (ճարտարապետներ, քանդակագործներ և դիզայներներ) փորձառու թիմերը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն (ինչպես հղացքի, այնպես էլ իրականացման փուլերում) չպետք է գերազանցի 60,000 եվրոն:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում