Ուկրաինա. ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը
20 Դեկտեմբերի, 2022

Ուկրաինա. ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը


ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար։

Այս փաթեթն առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ի արձագանք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող էսկալացիայի և անօրինական պատերազմի, մասնավորապես՝ Ռուսաստանի այն քայլերի, որոնք միտումնավոր թիրախավորում են խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ձգտելով կաթվածահար անել երկիրը ձմռան սկզբին:

ԵՄ-ն իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է գրեթե 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց անուններ: Դրանց թվում են Ռուսաստանի զինված ուժերը, ինչպես նաև առանձին սպաներ և ռազմարդյունաբերական ընկերություններ, Պետդումայի և Դաշնային խորհրդի անդամներ, նախարարներ, նահանգապետեր և քաղաքական կուսակցություններ: Այս ցանկը ներառում է Ռուսաստանի դաժան և կանխամտածված հրթիռային հարվածների, ուկրաինացի երեխաների առևանգման և ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների գողության համար պատասխանատու առանցքային դեմքերին։

Արտահանման նոր սահմանափակումներ են մտցվել երկակի օգտագործման և առաջադեմ տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք նպաստում են Ռուսաստանի ռազմական կարողություններին և տեխնոլոգիական կատարելագործմանը: Սահմանափակումները վերաբերում են անօդաչու թռչող սարքերի շարժիչներին, քողարկման հանդերձանքին, լրացուցիչ քիմիական/կենսաբանական միջոցներին, անկարգությունների ճնշման միջոցներին և լրացուցիչ էլեկտրոնային բաղադրիչներին, որոնք հայտնաբերվել են ռազմի դաշտում ռուսական ռազմական համակարգերում:

Բացի այդ, արտահանման ամենախիստ սահմանափակումներ են սահմանվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված ևս 168 կազմակերպությունների վրա՝ նպատակ ունենալով նրանց համար անհասանելի դարձնել երկակի նշանակության զգայուն ապրանքները և առաջադեմ տեխնոլոգիաները: Սրանով պատժամիջոցի ենթարկված կազմակերպությունների ընդհանուր թիվը հասավ է 410-ի։

Արտահանման նոր արգելքները կտարածվեն լրացուցիչ արդյունաբերական ապրանքների և տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են խաղալիք/սիրողական դրոնները, բարդ գեներատորային սարքերը, նոութբուքերը և հաշվողական բաղադրիչները, տպագիր սխեմաները, ռադիոնավիգացիոն համակարգերը, ռադիոհեռակառավարման սարքերը, ինքնաթիռների շարժիչները և շարժիչների մասերը, տեսախցիկները և ոսպնյակները։

Այլևս արգելված է ԱԹՍ շարժիչների ուղղակի արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև ցանկացած երրորդ երկիր, որը կարող է անօդաչու սարքեր մատակարարել Ռուսաստանին, օրինակ՝ Իրան։

Պատժամիջոցներ են սահմանել ռուսաsտանյան ևս երեք բանկերի նկատմամբ, այդ թվում՝ արգելվել են Տարածաշրջանների զարգացման համառուսաստանյան բանկի հետ բոլոր տեսակի գործառնությունները՝ Պուտինի դրամարկղային մեքենան էլ ավելի կաթվածահար անելու համար։

ԵՄ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ևս չորս ռուսական հեռուստաալիքներ՝ «ՆՏՎ/ՆՏՎ Միր», «Ռոսիա 1», «ՌԵՆ ՏՎ» և «Առաջին ալիք»:

Ռուսաստանի էներգետիկ հատվածում ներդրումների գործող արգելքից զատ արգելվելու են նաև ԵՄ նոր ներդրումները Ռուսաստանի հանքարդյունաբերության ոլորտում, բացառությամբ որոշ տեսակի հումքերից։

Այսօր համաձայնեցված փաթեթը լրացնում է ծովով ՌԴ նավթի ԵՄ ներմուծման ամբողջական արգելքին, ինչպես նաև «Մեծ յոթնյակ»-ի կողմից նավթի համաշխարհային գնի սահմանաչափի համաձայնեցման մասին որոշմանը, որոնք երկուսն էլ ուժի մեջ են մտել ս.թ. դեկտեմբերի 5-ին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,