Մեկնարկել է Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի դիմումների ընդունումը. վերջնաժամկետն ապրիլի 28-ն է
10 Մարտի, 2023

Մեկնարկել է Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի դիմումների ընդունումը. վերջնաժամկետն ապրիլի 28-ն է


Այսօրվանից մեկնարկել է Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի հայտերի ընդունումը։

ԵՄ-ի առաջատար լրագրողական մրցանակը ճանաչման և հարգանքի է արժանացնում աշխարհի տարբեր երկրների լրագրողների աշխատանքը, ովքեր լույս են սփռում համաշխարհային ամենահրատապ մարտահրավերների վրա:

Եվրոպական հանձնաժողովն անհավասարության, աղքատության վերացման, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, կլիմայական գործողությունների, թվայնացման, աշխատատեղերի և զբաղվածության, կրթության և հմտությունների զարգացման, միգրացիայի, առողջապահության, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնահարցերը լուսաբանող լրագրողներին առաջարկում է ներկայացնել առցանց դիմում։

Լրագրողները կարող են ներկայացնել գրավոր, տեսաձայնային կամ մուլտիմեդիա ձևաչափով հայտ՝ նշված երեք անվանակարգերից մեկով.

  • Միջազգային մրցանակ. Եվրոպական միության գործընկեր երկրներից մեկում (ներառյալ Արևելյան գործընկերության բոլոր երկրները) գործող լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութի/ռեպորտաժի համար,
  • Եվրոպայի մրցանակ. Եվրոպական միությունում գործող լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութի/ռեպորտաժի համար,
  • Լավագույն սկսնակ լրագրողի մրցանակ. հրապարակման պահին 30 տարեկանից ցածր լրագրողի պատրաստած նյութի/ռեպորտաժի համար։

Դիմումները կարելի է ներկայացնել ցանկացած լեզվով նյութի/ռեպորտաժի համար, սակայն դրանք պետք է ուղեկցվեն մրցութային լեզուներից մեկով թարգմանությամբ՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն կամ պորտուգալերեն:

Յուրաքանչյուր հաղթող կստանա 10,000 եվրո: «Լավագույն սկսնակ լրագրող» անվանակարգի հաղթողին կառաջարկվի նաև մեդիա գործընկերոջ հետ աշխատանքային հնարավորություն:

Հաղթողների անունները կհայտարարվեն 2023 թվականին Բրյուսելում կայանալիք Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակաբաշխության ժամանակ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 28-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի համար դիմումի ներկայացում

Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի վեբկայք



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,