Գենդերային հավասարության նոր գրադարան Արևելյան գործընկերության համար. գենդերային հավասարության և կանանց հզորացման վերաբերյալ ռեսուրսների մեկտեղում
7 Ապրիլի, 2022

Գենդերային հավասարության նոր գրադարան Արևելյան գործընկերության համար. գենդերային հավասարության և կանանց հզորացման վերաբերյալ ռեսուրսների մեկտեղում


Այսօր գործարկվել է նոր Գենդերային հավասարության գրադարանը, որը մեկտեղում է Արևելյան հարևանության տարածաշրջանում գենդերային հավասարության և կանանց հզորացման վերաբերյալ բազմաթիվ ռեսուրսներ։ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց

իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն» (EU4Gender Equality Reform Helpdesk) կողմից մշակված և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող գրադարանը գենդերային հավասարության վերաբերյալ հարուստ ու բազմազան գիտելիքների շտեմարանը, որը հեշտ հասանելի է լայն լսարանի համար:

Գրադարանից օգտվողներն այնտեղ կգտնեն միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և այլ փորձագետների գենդերային հավասարության թեմաներով զեկույցներ, ամփոփագրեր և հրապարակումներ Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մասին:

Այս ռեսուրսները վերաբերում են մի շարք հիմնահարցերի՝ սկսած գենդերային բռնությունից մինչև կանանց հավասար մասնակցություն և առաջնորդություն, տնտեսական և սոցիալական իրավունքներ, սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ, կանաչ անցում և թվային փոխակերպում, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) օրակարգ և COVID-19 համավարակի գենդերային ազդեցություններ: Այս թեմատիկ ոլորտները համահունչ են Արտաքին հարաբերություններում գենդերային հավասարության և կանանց հզորացման վերաբերյալ Եվրոպական միության գործողությունների ծրագրին (GAP III):

Գրադարանն արդեն իսկ ներառում է տասնյակ նորագույն հրատարակություններ անգլերեն լեզվով: Օգտագործողները կարող են զտել իրենց որոնումները ըստ երկրների՝ իրենց անհրաժեշտ ռեսուրսներն անմիջապես գտնելու համար: Գրադարանը շարունակաբար կթարմացվի լրացուցիչ բովանդակությամբ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրների ազգային լեզուներով ռեսուրսներով, որոնք կավելացվեն ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում:

Գենդերային հավասարության գրադարանը մշակվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն» ծրագրի շրջանակներում, որն աշխատում է տղամարդկանց և կանանց իրավահավասարության խթանման ուղղությամբ՝ աջակցելով Արևելյան գործընկերության երկրներում որոշումների կայացման, ինչպես նաև բարեփոխումների, քաղաքականությունների և ծրագրերերի իրականացման գործընթացներում գենդերային վերլուծության կիրառմանը: Աջակցության ծառայությունը տրամադրում է գենդերային վերլուծություն և փորձագիտական խորհրդատվություն գենդերային հավասարությանն առնչվող մի շարք ոլորտներում, ինչպիսիք են աշխատաշուկան, տնտեսական զարգացումը, պետական կառավարման համակարգը, արդարադատության բարեփոխումները, առողջապահությունը, սոցիալական ծառայությունները, կրթությունը և ընտանեկան քաղաքականությունը: Գենդերային հավասարության գրադարանում ներկայացված հրապարակումներում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրոպական միության տեսակետների հետ:

Ստացեք հարուստ տեղեկատվություն՝ հենց հիմա սկսելով ձեր որոնումը Գենդերային հավասարության գրադարանում:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,