Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում նախագահ Ֆոն դեր Լեյենը նախանշեց Հայաստանին աջակցության հետագա արտակարգ երկարաժամկետ միջոցառումները։
Նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն կրկնապատկում է իր մարդասիրական աջակցությունը՝ 100,000 տեղահանված ղարաբաղցի հայերի վիճակը մեղմելու համար՝ նախապես հայտարարված 5,2 միլիոն եվրոյին ավելացնելով լրացուցիչ 5,25 միլիոն եվրո հրատապ օգնություն:
«EU4Peace» ծրագիրը կստանա լրացուցիչ 800,000 եվրո՝ աջակցելու հրատապ օգնության եւ վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաեւ իրենց հավասարակշռված լուսաբանմամբ հայտնի լրատվամիջոցներին:
Եվրոպական հանձնաժողովը եւս 15 միլիոն եվրո ֆինանսավորում կմոբիլիզացնի Հայաստանի համար տարեկան ծրագրերի շրջանակներում, որը կարող է օգտագործվել որպես բյուջետային աջակցություն՝ պետության սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու, սննդամթերք ու վառելիք ձեռք բերելու համար:
Հանձնաժողովը Հայաստանի իշխանությունների հետ կքննարկի նաեւ հրատապ տեխնիկական աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր, ներառյալ՝ Թայեքս եւ Թվինինգ ծրագրերի միջոցով տրամադրվող օգնությունը՝ օդային անվտանգությանն ու միջուկային անվտանգությանն առնչվող խնդիրների լուծման համար:
Ֆոն դեր Լեյենը նաեւ հայտարարել է, որ Հանձնաժողովն աշխատում է Հայաստանի ենթակառուցվածքներին Տնտեսական ներդրումային պլանի միջոցով հետագա աջակցության ուղղությամբ, որը կարող է մինչեւ 2,6 միլիարդ եվրոյի ներդրումներ ապահովել:
Հանձնաժողովը կաջակցի նաեւ Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի հետ Սեւծովյան էլեկտրահաղորդման մալուխի նախագծին:
Մինույն ժամանակ, նա նշել է, որ «ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ բանակցություններին աջակցելուն եւ երկխոսության դյուրացմանը»:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,